Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի Ուժեղացված ծառայություն՝ Կառավարության շենքի մոտ Մոսկվան ու Թեհրանը կհակադարձեն Երեւանին․ ռուս քաղաքագետ  «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ» Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Դրամահավաք՝ գյուղական դպրոցներում Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ Մոսկվայում ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ Այսուհետ թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի


Վանգան, Նոստրադամուսն ու գրպանային ընդդիմության պահանջարկը

Վերլուծություն

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն, ըստ էության, կարելի է համարել փաստացի սկսված: Քաղաքական խմորումները, ճամբարափոխության դրսևորումները, տեղեկատվական արտահոսքերը, նոր կուսակցությունների առաջ գալն ու հների ակտիվ ռեբրենդինգի գործընթացը դարձել ու դառնալու են առաջիկա մեկ ամսվա հիմնական քննարկման թեման: Նախընտրական վայրիվերումների անբաժանելի մաս են կազմում կանխատեսումները, թե ո՞ր ուժերը կանցնեն խորհրդարան ու ի՞նչ տոկոսներով: Չենք կարող ժխտել, որ հասարակության մի զգալի հատվածի, ինչպես նաև մեդիադաշտի համար նախընտրական կանխատեսումները բավական սիրելի ժանր են: Ինչքան էլ կանխատեսում անելը անշնորհակալ գործ լինի, ամեն դեպքում այդ կանխատեսումներն ունեն իրենց սպառողը: Ըստ էության, Հայաստանն այս առումով առանձնահատուկ չէ, և աշխարհի բոլոր երկրներում էլ նախընտրական շրջաններում կան ու կլինեն կանխատեսողներ և կանխատեսումներ:

Հայաստանում, սակայն, կանխատեսումների ժանրը դարձել է ոչ միայն սոցցանցերի, մեդիադաշտի գործը, այլև քաղաքական ուժերի, մեկ–երկու բացառություններով՝ գրեթե բոլոր ուժերի: Շատ հանգիստ, առանց անհարմար զգալու, օրինակ, իշխող քաղաքական ուժի պատգամավորներից մեկը կարող է հայտարարել, որ անցողիկ շեմը կանցնեն այս, այս, այս ուժերը: Նույն հանգստությամբ, բայց արդեն այլ ճամբարներից էլ կարող են հայտարարել, որ իրենց խանգարում են անցնել ԱԺ կամ իշխանությունն է որոշելու՝ իրենք կանցնեն ԱԺ, թե ոչ: Հատկապես Ընտրական օրենսգրքի խորհրդարանական քննարկումների ժամանակ անցնել–չանցնելու դիլեման դարձել էր պոպուլյար:

Նախ՝ անցնելու, անցկացնելու մասին քննարկումները ցույց են տալիս այդ բառամթերքն օգտագործող ուժերի ու գործիչների կամ ոչ կոմպետենտությունը, կամ թուլությունը: Այսինքն, մի դեպքում ստացվում է, որ այդքան սպասված ազատ և թափանցիկ ընտրությունների գաղափարը երկրորդական է, ու առաջնային է իշխանության ճաշակն ու ցանկությունը, թե ով կանցնի ու ինչքան տոկոսներով: Մյուս դեպքում էլ ստացվում է, որ ինչ–որ մարդիկ ու խմբեր սպասում են իշխանության բարեհոգությանը, որպեսզի անցնեն ԱԺ: 

Օրինակ, Ծռերի կարկառուն առաջնորդներից մեկը՝ Վարուժան Ավետիսյանը, հայտարարում է, որ կան ուժեր, որոնք չեն ուզում, որ իրենք մտնեն խորհրդարան: Նախ, ուզել–չուզելը կարող է արտահայտվել միայն, եթե այդ ուժի նախընտրական քարոզարշավը, ընտրությանը մասնակցելու իրավունքը ոտնահարվում է: Եթե ոտնահարման մասին փաստեր չկան ու խոսքը միայն այն մասին է, թե ինչու նոր ԸՕ–ն չընդունվեց ու պարտադիր անցողիկ ուժերի թիվը 3–ից չդարձավ 4, ապա գործ ունենք աղքատ բարեկամի կամ քաղաքական մուրացկանության դրսևորման հետ: Այսինքն, ինչ է ստացվում, իշխանությունը կամ այլ քաղաքական ուժեր պետք է մտածե՞ն այլ ուժերի անցողիկ շեմը հաղթահարելու մասին: Կամ եթե քաղաքական ուժն ի սկզբանե նախընտրական պայքարի մեջ է մտնում անցողիկ մինիմալ շեմը իշխանության տված դոտացիայով անցնելու ու ամեն գնով խորհրդարանում հայտնվելու գիտակցությամբ, առանց պատկառելի ձայներ հավաքելու, արդյոք այդ ամենն ինքնանպատակ չէ՞: Ըստ ամենայնի, ինքնանպատակ է, ու այդպիսի ուժերը պատրաստակամ են իշխանության բարեհոգության դիմաց փոխհատուցել թավշյա ընդդիմություն լինելու խոստումներով:

Ի վերջո, սին են նաև այն պնդումները, թե որևէ օրենսգիրք միտված է կամ կարող է ձևավորել քաղաքական դաշտ ու կուսակցական համակարգեր: Եթե այդ համակարգերը չունեն ձևավորման ներքին ռեսուրս և ճիգ, ապա որևէ օրենսգիրք, նույնիսկ այնպիսին, որ կերաշխավորի ընտրություններին մասնակցած բոլոր ուժերի ներկայությունը խորհրդարանում, չի կարող դառնալ քաղաքական դաշտի կամ կուսակցական համակարգի կայացման գործոն: 

Եթե մենք հռչակում ենք, որ այլևս թևակոխել ենք ընտրական պրոցեսների որակապես այլ շրջափուլ, ապա պետք է ձերբազատվենք նաև հին շրջափուլերին բնորոշ ձևակերպումներից ու մտածողությունից: Անցնել, անցկացնել ձևակերպումներն այլևս չպետք է արդիական լինեն, քանի որ դրանցից անցյալը հիշեցնող քաղաքական առևտրի հոտ է գալիս: Ընտրությունները պետք է լինեն ազատ ու թափանցիկ, և անկախ արդյունքներից՝ դրանք պետք է ընդունելի լինեն բոլոր կողմերի համար: Սա է քաղաքական դաշտի կայացման գրավականը, ոչ թե գրպանային ընդդիմության հեռանկար վաճառելով խորհրդարանում հայտնվելու ցանկությունը կամ գրպանային ընդդիմություն բուծելու հեռանկարով արվող կանխատեսումները իշխանական կաբինետներից: 

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացիՈւժեղացված ծառայություն՝ Կառավարության շենքի մոտ Մոսկվան ու Թեհրանը կհակադարձեն Երեւանին․ ռուս քաղաքագետ «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ» Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Դրամահավաք՝ գյուղական դպրոցներումՍտեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ Այսուհետ թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի Կենդանակերպի այս նշանները սեր կգտնեն մայիսին Շտապ․ Բռնի ուժով քաղաքացիների են բերման ենթարկում Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը Թուրքիայի արևելքում երկրաշարժ է եղել 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ «Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ «վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա»․ ՓաշինյանԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» «Մեռան սիմվոլներ ցույց տալով». Լ. ՄաթևոսյանՈղբերգություն Քարաշամբում․ կա զոհ և վիրավորՄինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» 6,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԵրկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և մարզերում Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» 24 ժամ ջուր չի լինի Հրապարակվել է ՔՊ-ական պատգամավորին վիրավորելու համար ձերբակալված Սամվել Վարդանյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Որ ճանապարհով էր եկել Փաշինյանը Ոսկեպար, և ինչու Սուրեն Պետրոսյանին հանդիպման չթողեցին «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Նախիջևանի ռազմաօդային ուժերը վարժանքներ են անցկացրելԻշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ) Ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղի տարածքից կանխորոշված ​​է երկու հանգամանքով․ Զատուլին Սանկտ Պետերբուրգում ձյուն է տեղացել (տեսանյութ) ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության նախնական ցանկում հայկական նոր հուշարձան կարող է հայտնվելՈւշադրություն դարձրեք մեր երկրում ժողովրդավարական չափանիշների աղետալի վատթարացմանը. ՀՀԿ-ն՝ միջազգային հանրությանը Սամվելի հետ միասին տեսնելու ենք ձեր վերջը՝ դավաճան թուրք նիկոլ ու քպ խմբակ․ Աննա ՄկրտչյանՏավուշում համայնքապետերին զգուշացրել են՝ «չխոսեք» Ուղիղ միացում. Հրատապ. Ինչ է ուզում հանձնել Տավուշից Փաշինյանը այս անգամ. մանրամասներ ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՆրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Ամենադիտված