«Կրոկուս»-ի ահաբեկիչներն առարկություն ունեն Լիլիթ Թոխատյանը մեկնել է ծնողների մոտ՝ ԱՄՆ. ինչպես է Հրանտ Թոխատյանի առողջական վիճակն այժմ Կրակոցներ, արտակարգ իրավիճակ Եղեգնաձորում ՌԴ-ում ազատ է արձակվել քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյը Crocus City Hall-ի ահաբեկչությանը մասնակցած տղամարդու ծնողները պատմել են նրա հետ վերջին զրույցի մասին Հայտնի են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման նոր ցուցակներում համարների միջակայքերը Վախդատ թաղամասի ինը բնակիչ է ձերբակալվել «Crocus City»-ի գործով Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին «Այս տարածաշրջանը պատկանում է մեզ»․ Ալիևի օգնականի հայտարարությունը Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում


Ամերիկյան «օրեր» Հայաստանում. ի՞նչ կարող ենք առաջարկել ԱՄՆ–ին, բացի հեղափոխության բրենդից

Վերլուծություն

Տարածաշրջանային այցի շրջանակներում նախօրեին Հայաստան է ժամանել ԱՄՆ նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Նախքան Հայաստան ժամանելը Բոլթոնը եղել է Ռուսաստանում և Ադրբեջանում: 

Իսկ մինչ Բոլթոնը Հայաստան էր ժամանել Թրամփի մեկ այլ խորհրդական Ռուդի Ջուլիանին՝ մասնակցելու Եվրասիական գործընկերության միջազգային ֆորումին: Ջուլիանին ևս բարձր մակարդակի հանդիպումներ էր ունեցել Հայաստանում:

Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների այցը Հայաստան, բնականաբար, նախ քննարկվում է տարածաշրջանային մարտահրավերների կոնտեքստում: Հայաստանյան փորձագետները հատկապես ուշադրություն են դարձնում Բոլթոնի այն հայտարարություններին, որ Թրամփը կարող է իր լիազորություններն օգտագործել Ազատության աջակցման ակտին 907–րդ լրացման գործողությունը դադարեցնելու համար, թեպետ երեկ նաև ասաց, որ վերջնական որոշում չկա: Ըստ այդ լրացման, ԱՄՆ–ն իրավունք չունի Ադրբեջանին պաշտոնական մակարդակով զենքի մատակարարումներ անել՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը ռազմական կոնֆլիկտ ունի Հայաստանի հետ: Փորձագետների աչքից չի վրիպում նաև ԱՄՆ–Ռուսաստան, ԱՄՆ–Իրան հարաբերությունների լարված բնույթն ու այդ կոնտեքստում Հայաստանի դիրքորոշումը:

Սակայն տարածաշրջանային ռիսկերից զատ, ակնհայտ է, որ ամերիկյան պաշտոնյաների այցը ունի նաև զուտ ներհայաստանյան կոնտեքստ: Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, իհարկե, բեկումնային կերպով չեն փոխել երկրի արտաքին քաղաքական մոտեցումները, բայց ստեղծել են որոշակի վերանայումների կարիք: Հատկապես, եթե աչքի տակ առնենք, որ նոր իշխանությունները առաջին օրերից փորձել են ինտենսիվ կապ հաստատել ամերիկյան գործընկերների հետ: Ակնհայտ է, որ նոր իշխանությունը չի պատկերացնում լայնածավալ ռեֆորմները Հայաստանում առանց Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ ֆինանսական աջակցության: 

Այս իմաստով ամերիկյան պաշտոնյաների հետ հայկական կողմը իսկապես խոսելու շատ բան ուներ ու կունենա նաև առաջիկայում, քանի որ մեկ–երկու այցով հայ–ամերիկյան օրակարգը չի կարող սպառվել: Ընդ որում, խոսելու նյութ կա ոչ միայն տարածաշրջանային խնդիրների կոնտեքստում, այլև հայ–ամերիկյան հարաբերությունների: ԱՄՆ–ում ադրբեջանական լոբբինգի ակտիվ աշխատանքը մի կողմից, Իրանի ու Ռուսաստանի հետ լարված հարաբերությունները մյուս կողմից, այդ լարվածության կոնտեքստում նույն Իրանի ու Ռուսաստանի հետ Հայաստանի բարիդրացիական հարաբերությունները մեկ այլ կողմից ստեղծել են բավականին խրթին վիճակ, որը հղի է բազմաթիվ թյուրըմբռնումներով: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ–ում այժմ քաղաքականությունը թելադրվում է առավել սուր, կտրուկ տոնայնությամբ աչքի ընկնող գործիչների կողմից: 

Հայաստանի խնդիրն, ըստ այդմ, հենց այդ թյուրըմբռնումները ցրելն է, անհասկացվածության հնարավոր ռիսկերը նվազեցնելն է: 

Արդեն իսկ պարզ դարձավ, որ հայկական հեղափոխությունը որպես բրենդ Արևմուտք արտահանելը ինչքան էլ գեղեցիկ կարող է թվալ, բայց տնտեսական և քաղաքական արդյունավետության առումով ոչինչ տալ չի կարող: Փոխարենը արդյունավետ կարող է լինել հեղափոխության արդյունքում ձևավորված նոր մոտեցումների ու միջավայրի շատ կոնկրետ, հաշվարկված, պրագմատիկ ներկայացումն ու մատուցումը հնարավոր գործընկերներին:

Ի վերջո, որևէ երկիր, առավել ևս ԱՄՆ–ի նման երկիրը չի առաջնորդվում գեղեցիկ խոսքերով, գեղեցիկ ֆոտոպատմություններով: Քաղաքական համագործակցության սերտացման համար գերտերություններն ունեն շատ կոնկրետ ու չոր հաշվարկներ, կոնկրետ սանդղակներով: Հայաստանի նոր իշխանության խնդիրն, ըստ այդմ, ոչ թե հեղափոխությունը որպես բրենդ արտահանելն է, այլ հեղափոխության ստեղծած նոր հնարավորությունները կապիտալիզացնելն ու ստացված արդյունքը որպես գործընկերության հիմք ներկայացնելը: Եթե լինի այդ հիմքը, այդ միջավայրը, ապա նույնիսկ կարիք չի լինի այն ներկայացնելու: Ամերիկյան կողմը վստահաբար մոնիտորինգի դիտանկյան տակ է պահում տարածաշրջանը բոլոր չափանիշներով ու դրական ազդակներ զգալուն պես չի խորշի իր քաղաքական, տնտեսական ներկայացվածությունն ընդլայնել:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

«Կրոկուս»-ի ահաբեկիչներն առարկություն ունենԼիլիթ Թոխատյանը մեկնել է ծնողների մոտ՝ ԱՄՆ. ինչպես է Հրանտ Թոխատյանի առողջական վիճակն այժմ Կրակոցներ, արտակարգ իրավիճակ ԵղեգնաձորումՌԴ-ում ազատ է արձակվել քրեական հեղինակություն Շաքրո ՄոլոդոյըCrocus City Hall-ի ահաբեկչությանը մասնակցած տղամարդու ծնողները պատմել են նրա հետ վերջին զրույցի մասին Հայտնի են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման նոր ցուցակներում համարների միջակայքերը Վախդատ թաղամասի ինը բնակիչ է ձերբակալվել «Crocus City»-ի գործովUcom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին «Այս տարածաշրջանը պատկանում է մեզ»․ Ալիևի օգնականի հայտարարությունըԾանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա ԵրևանումՀայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը չի քննարկվի. Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրել Արայիկ Հարությունյանի հարցազրույցը Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են. լուսանկարներԲարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Ազգությամբ հայը նշանակվել է Պաղեստինի Արտաքին գործերի նախարարԳետավանից գերեվարել ու Բաքվի բանտում են պահում 71-ամյա մեր հայրենակիցներից մեկինՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևան-նոյեմբերյան միջպետական ճանապարհն է. սա անցնում է ադրբեջանցիներին. Սուրեն Պետրոսյան «Կրոկուս»-ի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել40–ամյա երևանցին հարվածել է հորը, հարևան կանանցից մեկին է սպանել, մյուսի նկատմամբ՝ սպանության փորձ կատարել Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում ԶՊՄԿ ընկերության` 4600-ը գերազանցող աշխատակիցներից շուրջ 700-ը ճարտարագետ են «Պուտինին զարմացրել էր Փաշինյանի որոշումը»․ Լավրով «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է․ ոստիկանություն Զախարովան «խանդում» է Փաշինյանին․ Պետդեպն արձագանքել էԱրտակարգ դեպք ԵրևանումՆիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԻմ անունից սուտ հայտարարություններ են արվում․ Լևոն Քոչարյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է Մեթյու Միլլերը անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի արձագանքինԼավրովի խոստովանությունըԻնչ չի կարելի անել Զատիկին. արդյո՞ք խախտում եք հիմնական ավանդույթը Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել Կրասնոյարսկ մեկնող չվերթում Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱհազանգ Արարատից․ քարաթափում է տեղի ունեցելՌԴ ՊՆ-ից տեղեկացնում ենՎիճաբանություն և ծեծկռտnւք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են
Ամենադիտված