Mamul.am կայքը՝ ապատեղեկատվություն տարածելու մեծ վարպետ
BlogՎարդուհի Մազմանյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
Որոշ լրատվական կայքերի ագահությունն անսահաման է, և հանուն փողի պատրաստ են ամեն ինչի: Այդ լրատվականներից մեկն էլ <<Մամուլ.am>> է : Այն հայտնի է իր զրպարտություններով, և պատվերների կատարմամբ: Ներկայումս հայցն ընդեմ ուղված այդ լրատվականի գտնվում է դատարանի քննության ավարտական փուլում և իրավիճակը նրանց օգտին չի զարգանում, ինչը նոր հոգեվարք է առաջացնում այդ խմբագրությունում: Մեդիա դաշտում բազմաթիվ հրապարակումներ են եղել այն մասին, որ Մամուլ.am – ը իր ծառայություններն է առաջարկում տարբեր շահագրգիռ անձանց, որոշակի գումարի դիմաց հստակ թիրախի գովաբանելու, կամ հակաքարոզչության համար, ինչը լրատվական կայքի համար անթույլատրելի է, քանի որ այդ կայքը փաստացի զբաղված է խաբելով իր լսարանին, հանրության մեջ ապատեղեկատվության տարածմամբ և շանտաժի նմանվող գործունեությամբ: Պետք է նշել, որ այս կայքը հեղափոխության օրերին զբաղված էր ընդիմադիրների ակտիվ քննադատությամբ, ինչի համար անկասկած լավ վարձատրվել էր: Ընդհանուր առմամբ, նմանատիպ կայքերի գործունեությունը մեծ վնաս է հասցնում հանրությանը, նրա հրապարակումներում բազմիցս տեսանելի են այլ լրատվականներից գողացված հոդվածներ և տեսանյութեր, ինչում կարող եք համոզվել ինքներդ, ինչից պարզ է դառնում, որ այս կայքի բուն նպատակը տեղեկատվության տրամադրելը չէ, այլ ուղիղ քարոզչությունը կամ հակաքարոզչությունը: Շատ կարևոր է որ հանրութունը շատ լավ ճանաչի նմանատիպ լրատվականներին և նրա կողմից ցանկացած հրապարակման վերաբերվի խիստ քննադատությամբ և կասկածանքով: Ցավոք սրտի բազմաթիվ են նմանատիպ կեղծ լրատվականները և ինչքան շուտ պատռվի նրանց դիմակը այնքան լավ բոլորի համար: