Ծառուկյանը ջանք չի խնայում մեր երկրի արդյունաբերությունը այլ հարթակ տեղափոխելու համար
BlogԱրմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վերջերս ՀՀ-ում Գագիկ Ծառուկյանի միջնորդությամբ և երաշխավորումով՝ մեծ թափով զարգանում են մի շարք ոլորտներ: Աշխարհում ամենամեծ մայնինգ ֆերմայի բացումից հետո, Գ. Ծառուկյանը անցավ նոր գործուն ծրագրերի իրականացման, որոնք չեն զիջում իրենց կարևորությամբ նախկիններին:
«Մուլտի գրուպ» կոնցեռնը պայմանագիր է ստորագրել Սիրիայում մեծ ճանաչում ունեցող «Սաբաղ գրուպ» ընկերության հետ: Ի շնորհիվ այս երկողմաննի ներդրումային ծրագրի՝ որոշ ժամանակ անց մենք Հայաստանում կունենանք արդյունաբերական քաղաք:
Լինելով մեծ հայրենասեր, միանշանակ, Ծառուկյանը չէր կարող մոռանալ ժամանակին Հայաստանում եղած մեծ արդյունաբերական կենտրոնի մասին, և այս ծրագրով նա նոր շունչ կտա երբեմնի հզոր արդյունաբերական կենտրոնին: Պայմանագիրը կողմերի միջև կնքվել է մոտ մեկ տարի առաջ:Եվ այս նախագծով Հայաստանում առաջիկա հինգ տարիների ընթացքում կանխատեսվում է ավելի քան 7000 աշխատատեղի ստեղծում:
Եվ ըստ նախնական տվյալների՝ կկառուցվի 13 և ավել գործարաններ, կկատարվի ավելի քան 500 միլիոն դոլարի ներդրում: Իսկ այս ամենում ամենաուրախալին այն է, որ գործարաններից մեկի բացումը նախատեսված է առաջիկա օրերին : Նախագծի իրականացումն, ինչ խոսք, մեծ թափով առաջ կտանի Հայաստանի տնտեսությունը։ Հատկանշական է աշխատատեղերի մեծամասշտաբ լինելու փաստը:
Բոլորս էլ գիտենք երկրում տիրող իրավիճակի մասին և ՀՀ քաղաքացիների համար թիվ մեկ խնդիր է աշխատանքի բացակայությունը, որի հետևանքով հաճախ են լքում երկիրը, և այս քաղաքի շահագործումը և արտագաղթի հոսքը դադարեցնելու համար։
Եվ Գագիկ Ծառուկյանը կշարունակի իր այս հայրենանվեր գործունեությունը նույն ոգով, և որոշ ժամանակ անց կդառնա մրցունակ արդյունաբերություն ունեցող երկիր ողջ տարածաշրջանի մակարդակով։