Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք Չալաբյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում


Կոռուպցիայի դեմ բարոյական գնահատականներով չեն պայքարում

Վերլուծություն

Նախօրեին կաշառք ստանալու կասկածանքով բերման էին ենթարկվել Սևանի ՊԵԿ մի քանի աշխատակիցներ, ինչին վարչապետի պաշտոնակատար Փաշինյանն արձագանքելով իր ֆեյսբուքյան էջում՝ նշել էր. «Առավելևս Նոր Հայաստանում կաշառք պահանջել կարող է միայն ստահակը: Սրանց պետք է արմատախիլ անել»: 

Նիկոլ Փաշինյանի բաց, թափանցիկ, արագ արձագանքով գործունեությունը, ընդ որում, ոչ միայն Ֆեյսբուքում, լիովին բխում է հեղափոխության հռչակած արժեքներից: Սակայն, այսքանով հանդերձ, կան մի քանի մտահոգություններ Փաշինյանի այդ գրառման կապակցությամբ: 

Նախ, ինչպես արդեն նշեցինք, շատ լավ է, որ Փաշինյանը բաց և  ազատ շփման մեջ է սոցիալական ցանցում, բայց արդյո՞ք չարժե հաշվի առնել նախկինում գրանցված դեպքերը, երբ իրավապահ մարմինները հանդես էին գալիս հաղորդագրությամբ, վարչապետը անդրադառնում էր դրանց, հետո արդեն նույն իրավապահ մարմինները պարզում էին, որ իրենց օպերատիվ տվյալները իրականությանը չէին համապատասխանում: 

Հետո, այն հանգամանքը, որ կոռուպցիան փաստացի հռչակվել է այս հեղափոխության հիմնական թշնամին, չի նշանակում, թե դրա դեմ պետք է պայքարել բարոյական ձևակերպումներով: Իհարկե, որևէ ռացիոնալ բացատրություն չի կարող լինել, ասենք, կոռուպցիան գովերգելու կամ արդարացնելու: Բայց առանձին մարդկանց պիտակավորելով կոռուպցիայի դեմ պայքարելը առնվազն արդյունավետ չէ, էլ չենք խոսում անմեղության կանխավարկածի կամ անվանարկման մասին: Արդյունավետ չէ նախ և  առաջ այն պատճառով, որ կոռուպցիան ինքնին համակարգային երևույթ է, ներծծված քաղաքական ինստիտուտների, կյանքի սոցիալական բաղադրիչների մեջ: Կոռուպցիայի արմատները ոչ թե այս կամ այն մարդկանց անձնային ու բարոյական որակներում պետք  է փնտրել, այլ ավելի բարդ, խորքային շերտերում: Հեծանիվ հորինելու կարիք չկա, ի վերջո, Հայաստանն առաջին երկիրը չէ, որ որոշել է պայքարել կոռուպցիայի դեմ: 

Ըստ այդմ, նմանատիպ գրառումները կամ ավելի են խորացնում կոռուպցիայի դեմ պայքարի եղած ռազմավարությունը կամ դրա բացակայությունը, երբ արդեն մի քանի ամիս է անցել իշխանափոխությունից, բայց կոռուպցիայի դեմ պայքարի միասնական, համակարգված որևէ մարմին չկա: Մեծ հաշվով չկա նաև կոռուպցիայի դեմ պայքար, կա առանձին կոռուպցիոն սկանդալների շուրջ իրավապահ մարմինների հետաքննություն՝ հարակից տեղեկատվական աղմուկով: Եթե այս մեթոդն ընդամենը հետհեղափոխական էմոցիոնալ մոլորություն է առ այն, որ կոռուպցիան բացառապես բացասական մարդկային հատկանիշ է, այսպես ասած, վատ ու չար մարդկանց զբաղմունք, ապա, ցավոք, վաղ թե ուշ իշխանությունների հակակոռուպցիոն քաղաքականությունը հանդիպելու է կրախի, իսկ դա արդեն սարսափելի ու անթույլատրելի է: 

Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնումՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու ԲաքունՌուսաստանում ձերբակալվել է Շահին ԱբբասովըԵրևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի ԹովմասյանՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում ենՎլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղումՄարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում էԱրցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴԶելենսկու դեմ մահափորձ էր ծրագրվել․ ինչ է պնդում ԿիևըՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.comԴեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրումԻրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքըՍպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվելԵրբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը 1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար) Ռուսները հարվածել են Դնեպրին․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կանՈղբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կենդանակերպի նշան, որի համար մայիսը հաջող կլինի Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել
Ամենադիտված