«1915» ֆիլմը կմասնակցի Թուրքիայում անցկացվելիք «Վանա լիճ» միջազգային կինոփառատոնին

Սեպտեմբերի 1-ից Թուրքիայում մեկնարկող ամենամյա «Վանա լիճ» միջազգային կինոփառատոնի ժամանակ կցուցադրվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «1915» ֆիլմը:

Ինչպես տեղեկացնում է «Asbarez»-ը, այս տարի կինոփառատոնը կկրի «Մշակութային ժառանգություն» խորագիր:

Սա առաջին անգամ է, երբ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը կցուցադրվի Թուրքիայում: 2006թ. թուրքական հեռուստաընկերությունը հրաժարվել էր ցուցադրել Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը: Հետագայում այն ցուցադրվեց, սակայն խմբագրված տարբերակով եւ կոտորածի ու գաղթի բազմաթիվ տեսարաններ հանվեցին:

Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված նոր՝ «1915» ֆիլմի պրեմիերան տեղի է  ունեցել ապրիլի 24-ին ԱՄՆ-ում: Հոգեբանական թրիլլերի ռեժիսորներն ու սցենարի հեղինակներն են Կարին Հովհաննիսյանը և Ալեք Մուհիբյանը, իսկ ամերիկահայ ռոք երգիչ, երգահան «System of a Down» ալտերնատիվ մետալ-ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը երաժշտություն է գրել կինոնկարի համար:

Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս դերասաններ Սիմոն Աբգարյանը (կերպարը՝ Սիմոն), Սեմ Փեյջը (Ջեյմս) և Անժելա Սարաֆյանը (Անժելա):

Ֆիլմը հետևում է մի մարդու բարդ առաքելությանը, ով ցանկություն ունի կյանք վերադարձնել մոռացված ցեղասպանության ուրվականներին:

Ստեփանակերտում վերսկսվել է նոր բնակելի թաղամասի շինարարությունը Ինձ վրա հարձակված ՀՅԴ 2 անձանց նկատմամբ քրեական հետապնդումը չի ավարտվել․ ՀԱԿ ակտիվիստ Դաժան սպանդ Էջմիածնում, սպանվել են նաև քաղաքապետարանի կողմից ստերջացված շներ (լուսանկարներ) Ինչպե՞ս ՄԻԵԴ-ը կարող է «փրկել» Փաշինյանին «Գանձասար-Կապան»-ը հաղթանակ է տոնել (տեսանյութ) «Փյունիկ»-ի հանդերձարանը հաղթանակից հետո (լուսանկար) Մոսկվա-Երևան չվերթի ուղևորը պատմել է չվերթի դադարեցման մասին (տեսանյութ) ԱԺ նախագահը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետ Դատախազությունը՝ Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության մասին Արդյոք Վենետիկի հանձնաժողովի հրապարակած զեկույցը գաղտնի էր․ մեկնաբանում է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը Ծառահատման մենաշնորհը Փաշինյանի ազգականի՞նն է ՄԻՊ–ն այցելել է «Նուբարաշեն» ՔՀԿ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված և հացադուլ հայտարարած անձանց հետ Գ.Ծառուկյանն ընդունել է Թումանյանի թոռնուհուն և Երուսաղեմի Հայոց պատրիարքության ավագ թարգմանին Մոսկվա-Երևան չվերթի տարհանված ուղևորների մասին. մանրամասներ Բակո Սահակյանը Տիգրանակերտում անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն
Ամենաընթերցված
ՀԷՑ-ի հաշվետվությունների վերլուծությունը ցույց է տ... Ինչո՞ւ Արսեն Թորոսյանը չի մասնակցել Սեւանա լճի թեմ... Մեր Հայաստանը, որը կեցցե՛ որ վաղը պիտի գար ու պարզ... Զով եղանակը կպահպանվի նաև այս շաբաթվա ընթացքում. Գ... Թեթև վթարի մեջ եղել եմ, երբ աչքերս ոչ թե դիմացս էր... Աշնանը կկայանա հայ-վիետնամական գործարար համաժողով ... Կան հատուկ ուղղորդված խմբեր, որ փորձում են ամեն ին... «Պարզվում է մենք «բռնարար» ազգ ենք ու տեղյակ չէինք... Սահմանադրությունը որբի գլուխ չէ, որ ով ինչպես ուզե... Տղերք, շնորհավորեք ձեր գործընկերներին, շնորհքի եւ ... Հարգելի հայրենակիցներ, այս դեպքերը մեր վերահսկողու... Սառնասրտությունդ կհաղթի ամեն պատերազմ. Ռուզաննա Խա... Երկու օր էլ դիմացեք. Գագիկ Սուրենյան Քննարկում ենք մերձեցման երեկո կազմակերպելու հարցը,... «Թուրքիայում գիտակցում են պետության և պետականությա... Պաշտոնական այցելությամբ որևէ տեղ գնացողը թող գլուխ... Շիրակի մարզի դատախազի այցի արդյունքում «Արթիկ» ՔԿՀ... Ադրբեջանի 5 կմ 100մ երկարությամբ դրոշը անց է կացվե... «Հայաստան-ԵՄ՝ անշուք հրաժեշտ». Արմեն Աշոտյան Հարուստներին «մորթելով»՝ սոցիալապես առավել վատ ապր...
website by Sargssyan