Արթուր Գևորգյանին ասեք՝ լավ չե՞ս, տղա ջան
BlogԲելլա Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը հայտարարել է, որ իր դեմ օրերս տեղի ունեցող ցույցերը ուղղորդվում են Գագիկ Ծառուկյանի կողմից: Գևորգյանը պահանջում է, որ Ծառուկյանը հրաժարական տա Օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնից:
Արդեն քանի օր է՝ մի շարք բռնցքամարտիկներ բողոքի ցույցեր են իրականացնում Արթուր Գևորգյանի դեմ ՝ պահանջելով նոր ընտրություններ ֆեդերացիայում: Գևորգյանը , բնականաբար, չի համաձայնվում ՝ հասկանալով, որ նոր իրավիճակում նա կարող է չվերընտրվել ֆեդերացիայի նախագահ, քանի որ այլևս չունի քաղաքական այն հովանավորությունը, որն ուներ նախկինում: Հենց սա է պատճառը, որ իր դեմ բողոքողներին նա փորձում է կապել Գագիկ Ծառուկյանի հետ ՝ դրանով խնդրին քաղաքական և անձնական աստառ հաղորդելով ու սլաքներն իր վրայից շեղելով:
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Ծառուկյանն ու Գևորգյանը տարբեր քաշային կատեգորիաներում են, հատկապես հայկական սպորտի զարգացման գործում ունեցած դերակատարությամբ: Եթե Գևորգյանը համոզված է, որ իր դեմ կա ուղղորդված գործողություն, ինչու նա չի համաձայնում ֆեդերացիայի նոր ընտրությունների: Հատկապես, որ Սպորտի և երիտասարդության նախարարությունը ևս առաջարկում է ստեղծված իրավիճակից դուրս գալու համար նոր ընտրություններ կազմակերպել: Իսկ պատճառը, որ Գևորգյանը չի համաձայնում նոր ընտրությունների և սլաքներն ուղղում է Գագիկ Ծառուկյանի վրա մեկն է. նա մտահոգություններ ունի, որ չի կարողանա վերընտրվել ՀԲՖ նախագահ: