Ծառուկյանը հասավ նրան, որ Հայաստանը նորարարական տեխնոլոգիաների առումով դարձավ մրցակցային
BlogՍտելլա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանում կատարվո՞ւմ են ներդրումներ: Այս հարցը բոլորին հուզում և միայն կարող ենք արձանագրել, որ խոշորագույն ներդրումները ներկայումս կատարվում են Գագիկ Ծառուկյանի կողմից: Վառ ապացույցն էլ դրա հանդիսանում է երեկ Մայնինգ ֆերմայի բացումը Հայաստանում:
Գիտեք սա համաշխարհային մաշտաբով նոր զարգացող ճյուղ է, որը նոր հեռանկաներ կարող է բացել Հայաստանի համար: Ու շատ կարևոր է, որ այսպիսի զարգացող ճյուղը որոշեց Հայաստանում նաև զարգացնել Գագիկ Ծառուկյանը, ով միշտ կողմ է եղել նորարաությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը հայկական տնտեսության զարգացման մեջ: Գագիկ Ծառուկյանի այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ նա այն մրդկանցից է, ով միշտ իր գործունեությունը ուղղում է մարդկանց կենսապայմանները բարելավվելուն, նոր աշխատատեղեր բացելուն, պետական բյուջեն հարստացնելուն: Այս հերթական նախաձեռնությամբ նոր աշխատատեղեր կբացվեն, նոր հարկեր կմուծվեն պետական բյուջե, որով հնարավոր կլինի նոր սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրականացնել երկրում:
Ընդհանրապես տվյալ նախագիծը իրականացրել են «Մուլտի Գրուպ» կոնցեռնը և շվեդական «Օմնիա Թեք» ընկերությունները: Կողմերն առաջիկա 2 տարում նախատեսում են ավելի քան 2 միլիարդ դոլար ներդրում կատարել: Սա շատ կարևոր է ներդրումներ կլինեն ոչ միայն տնտեսական բլոկում, այլև Հայաստանը դառնում է կրիպտոարժույթ արտադրող կարևորագույն կենտրոններից մեկը աշխարհում, որով էլ կբարձրանա նրա հեղինակությունը և ավելի շատ ներդրողներ կցանկանանան իրենց ներդրումները կատարել մեր երկրում: Ու այս ամենը մեկ մարդու՝ Գագիկ Ծառուկյանի գործունեության արդյունքում: