Արթուր Գևորգյանի հրաժարականի պահաջի հետքերով
ՄամուլԱլվինա Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հանրապետությունում ամիսներ առաջ տեղի էին ունեցել բռնցքամարտի Ֆեդերացիայի նախագահի ընտրություններ: Եվ այդ ընտրություններում մեղմ ասած ընտրվում է նախագահ Արթուր Գևորգյանը, սակայն ընտրությունները կայացել էին խախտումներով և բացթողումներով: Եվ իհարկե սա չէր կարող մնալ անարձագանք: Բազմաթիվ բռնցքամարտիկներ և մազիչներ հավաքվել են և պահանջում են մեկ միասնական բան. նոր պարզ և թափանցիկ ՀԲՖ նոր նախագահի ընտրություններ, քանի որ նրանք էլ են տեղյակ Արթուր Գևորգյանի ոչ օբյեկտիվ ընտրվելու մասին: Բռնցքամարտիկները, ովքեր ժամանել են աշխարհի տարբեր երկրներց, պահանջով հանդես են եկել Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության դիմաց: Պահանջը եղել է միայն այս հարցի շուտափույտ լուծում տալը, որը սակայն արի ու տես հիստերիկ դրսևորումների առիթ է հանդիսացել ՀԲՖ նախագահի համար: Նրա այս պահվածքից կարելի է հասկանալ, որ նա վախեցած է, քանի որ զգում է՝ շուտով կկորցնի իր աթոռը, որը չի ստացել արդար ճանապարհով: Անտեղի ագրեսիան մատնում է նրա արդար լինելը: Իսկ ահա նա մեկնաբանում է, որ ցուցարարները իր դեմ են դուրս եկել Գագիկ Ծառուկյանի նախաձեռությամբ, ինչն իհարկե անհեթեթ է և նույնիսկ մոտ չէ իրականությանը: Նա այնքան մեծ կարծիք ունի իր մասին, որ անում է նման ամպագոռգոռ հայտարարություններ: Գագիկ Ծառուկյանը արդեն ապացուցել է, որ չունի որևէ պաշտոնի կարիք, և եթե հարկ լինի, ապա նա կարող է որևէ մեկին տալ պաշտոն: Այս ամենի մասին խոսել նույնիսկ չարժե: Արժե միայն մտածել նոր ընտրություններ անցկացնելու մասին, եթե իհարկե ՀԲՖ «նախագահը» վախենալու ոչինչ չունի:
Վախը միանշանակ կա և դա մատնում է նրա ագրեսիվ պահվածքը և իր սխալները ուրշներին վերագրելու վարքագիծը: Մեղադրել մի մարդու, ով անմնացորդ կերպով կանգնած է մեր մարզիկների կողքին և վայելում է նրանց հարգանքը և սերը, ուղղակի խոսում է նրա ոչ պրոֆեսյոնալ լինելու մասին, այն մասին, որ նա մտածում է միայն ու միայն իր և իր պաշտոնի մասին: Իսկ եթե մենք ունենք սխալ այս ամենի վերաբերյալ, ապա թող անցկացվել նոր ընտրություններ և նա նորից կվերընտրվի: Բայց նա ամեն կերպ խոչընդոտում է կայանալիք ընտրությունները:
Բայց սա այսպես անորոշ չի կարող մնալ և մենք մոտ ապագայում կտեսնենք նոր ՀԲՖ նախագահի, ով իսկապես կգա սպորտը զարգացնելու և մեր մարզիկներին աշխարհում ավելի մրցունակ դարձնելու համար: