ՀԲՖ նախագահի աթոռը փշալարերով փաթաթելն ու դրա համար կատաղի կռիվ մղելը հակառակ էֆեկտն է տալիս
ՄամուլԼենա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արդեն բավական երկար ժամանակ է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ վեճերը չեն հանդարտվում։ Այս հարցը արդեն լուրջ մտահոգվելու առիթ է տալիս հանրությանը, չէ որ, եթե ամեն ինչ կարգին լիներ, նման աղմուկ չէր բարձրանա, ու մենք ականատեսը չէինք լինի այս օրերի բողոքի ակցիաներին, որոնց մասնակցելու համար Եվրոպայից էլ, աշխարհի տարբեր ծայրերից էլ են սպորտսմեններ եկել՝ միանալու Սպորտի և երիտասրդության հարցերով նախարարության դիմաց անցկացվող ակցիայի մասնակիցներին։
Բողոքի ակցիան կապված է ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանի լեգիտիմ ընտրությունների հետ։ Այն մարզիկներն ու մարզիչները, մեդալակիր՝ Եվրոպայի չեմպիոնները, ովքեր կասկածի տակ են դնում ընտրությունների արդար ու անկողմնակալ անցկացումը՝ պահանջում են ՀԲՖ նախագահի նոր ընտրություններ, որի արդյունքները ընդունելի կլինեն թե՛ հանրության, թե՛ ֆեդերացիայի անդամների ու մարզիկների համար։
Այս պահանջը դուր չի եկել Արթուր Գևորգյանին՝ ով արդեն բազմիցս ապացուցել է, որ կառչում է իր աթոռից ու պաշտոնից, և նա հայտարարություն է տարածել, թե այս արհեստական վեճերը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է հրահրել, և պահանջել է նրա հրաժարականը։
Անհիմն մեղադրանքների ու ագրեսիանյի նման երևույթները կարող են վկայել միայն մի բանի մասին, որ Արթուր Գևորգյանը վախնեում է ՀԲՖ նախագահի նոր ընտրություններից, և պատանուն բնորոշ ագրեսիայով ուզում է պաշտպանել իր՝ կասկածելի ընտրությունների միջոցով, բաժին հասած աթոռը։
Ժամանակն է, որ Գևորգյանը ականջալուր լինի, և հանրության, մարզիկների, մարզիչնեի կամքը կատարի, իսկ ՀԲՖ նախագահի աթոռը փշալարերով փաթաթելն ու դրա համար կատաղի կռիվ մղելը, հակառակ էֆեկտն է տալիս, այն մարդիկ, ովքեր հավատում են Գևորգյանին, արդեն որոշակի կասկածներ ունեն նրա հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ։