57-ամյա տղամարդը Երևանում «ՎԱԶ-2104» է գողացել․ մանրամասներ Ով է երգել Աննա Հակոբյանի ընթրիքին Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան Պարեկներն ամեն գիշեր ռեյդ են անում Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը, վիրավորներ կան. նոր մանրամասներ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա Սողոմոնյան Աբովյանում ծեծկռտուք էր եղել, ձայնային ատրճանակից կրակոց էր եղել․ նոր մանրամասներ Իրանը ՀՀ-ին ու Ադրբեջանին զսպվածության կոչ է անում, շարունակե'ք խաղաղությանն ուղղված երկխոսությունը Ինչու է Ջերմուկում ապամոնտաժվում խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը. պարզաբանում


Կադրային քաղաքականության «հակաբարիկադային» բարդությունները

Վերլուծություն

Սյունիքի մարզպետի պաշտոնում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակումը քննարկումների առիթ դարձավ մամուլում և սոցցանցերում: Հատկապես սուր քննադատվեց այս նշանակումը հեղափոխության համակիրների կողմից, ովքեր Պողոսյանին համարում են նախորդ համակարգի անբաժան մասնիկ, օդիոզ դեմք: Եղան նաև այնպիսի տեսակետներ, ըստ որոնց Պողոսյանին պետք էր ոչ թե նշանակել որևէ պաշտոնի, այլ նրա հանդեպ քրեական գործ հարուցել:

Մի կողմ թողնելով կոնկրետ Պողոսյանի նշանակումը, այդ նշանակման իրական ու մասնավորաբար վարչապետի պաշտոնակատարի կողմից մի քանի անգամ հայտարարված հիմնավորումներն ու դրանց շուրջ հանրային դժգոհության հարցը, կուզենայինք խոսել խնդրի ընդհանրական կողմի՝ նոր իշխանության կադրային քաղաքականության մասին:

Ակնհայտ է, որ հեղափոխությամբ իշխանության եկած ուժի առջև կրկնակի չափաբաժնով ծառացել է մի խնդիր, որը միշտ արդիական է եղել Հայաստանում՝ կադրային սովը: Հեղափոխության դեպքում այդ սովը զգացվում է մի քանի անգամ ուժեղ՝ հաշվի առնելով, որ իշխանության եկած ուժն օբյեկտիվորեն չուներ ամբողջ ադմինիստրատիվ համակարգը լրացնելու ռեսուրս, կա նախորդ համակարգի ու դրա կադրերի հանդեպ հիմնավորված, տեղ–տեղ էլ չափազանցված հանրային հակակրանք: Բայց՝ մյուս կողմից, իհարկե, երկրի կառավարումը, կառավարման կոնկրետ ոլորտներն ունեն արագ իմի բերվելու խնդիր, և այդ խնդրի քաղաքական պատասխանատվությունը առաջին հերթին հենց Փաշինյանի ուսերին է, ով ստիպված է կադրային քաղաքականությունն իրացնել՝ առաջնորդվելով ունենք այն, ինչ ունենք սկզբունքով:

Կադրային բազա ստեղծելու, սփյուռքից կադրեր բերելու մասին հայտարարություններն, իհարկե, գրավիչ են հնչում: Բայց կադրերի ստեղծումը մեկ–երկու ամսվա գործ չէ, իսկ սփյուռքից կադրային ներհոսքն ինչքան էլ ռոմանտիկ, բայց իրականության մեջ դժվար իրականանալի պրոցես է: Սրան զուգահեռ՝ պետական կառավարումը չի կարող սպասել, պետք են նշանակումներ, նախարարներ, մարզպետներ: Եվ ակնհայտ է, որ ժամանակի ընթացքում նույնիսկ ամենասուր հռետորաբանություն որդեգրած Փաշինյանն է ստիպված առերեսվել իրականության հետ:

Ըստ այդմ, այստեղ ավելի էական է ոչ թե առանձին վերցրած մարդկանց այս կամ այն պաշտոնների նշանակումը, այլ ընդհանուր կադրային քաղաքականության սահմանումը: Եթե այդ քաղաքականությունն ի սկզբանե սահմանվեր, հայտարարվեր, թերևս ամեն հերթական նշանակումից հետո չէր լինի այն բուռն հանրային դժգոհությունը, որին այժմ ականատես ենք լինում: Առաջին հայացքից այդ քաղաքականությունը սահմանված է «պրոֆեսիոնալները շարունակելու են աշխատել», «ովքեր պատրաստ են աշխատել նոր Հայաստանի պայմաններում, կշարունակեն աշխատել» և նմանատիպ այլ, առավելապես գեղեցիկ հնչող ձևակերպումներով: Բովանդակային առումով, սակայն, այս ձևակերպումները չես անվանի սահմանված հստակ քաղաքականություն, հատկապես, երբ այդ ձևակերպումները իրականության հետ չեն համընկնում: 

Ճիշտ է, երեկ Փաշինյանը շեշտեց, որ կադրային քաղաքականության առումով իրենք թևակոխել են «բարիկադներն ապամոնտաժելու փուլ» և որ առկա է «քաղաքական ուղերձի խնդիր», այն է՝ համախմբել ողջ ներուժը, այդուամենայնիվ, ակնհայտ է, որ, օրինակ, այն պաշտոններում, որոնք կենսական են, նախընտրական փուլում նշանակման համար էական է դառնում ոչ թե պրոֆեսիոնալիզմը, այլ յուրային լինելը: Ակնհայտ է նաև, որ պրոֆեսիոնալիզմի հիմնավորումը ևս գործում է խտրական ու անհատական մոտեցմամբ, երբ այս կամ այն պաշտոնյան, օրինակ, պատրաստակամություն է հայտնում հավատարմության երդում տալ հեղափոխությանն ու նոր Հայաստանին: Հենց այս խտրական մոտեցումը և ընդհանուր կադրային քաղաքականության բացակայությունն են, որ դառնում են հանրային դժգոհության հաճախակի դրսևորման պատճառ: 

Մեծ հաշվով, իհարկե, կադրերը կարևոր, բայց վճռական դերակատարում չունեն: Բայց այստեղ ևս հանգում ենք առավել ընդհանրական խնդրի: Չկա ոչ միայն կադրային քաղաքականություն, չկա նաև ավելի ընդհանրական քաղաքականություն առ այն, թե ուր ենք գնում, ինչպիսի Հայաստան է լինելու նոր Հայաստանը: Կան այդ մասին ասված բազմաթիվ գեղեցիկ մտքեր ու տեքստեր, բայց հստակ քաղաքականություն առայժմ չկա և բացի Փաշինյանի մեկ–երկու ելույթներից, որտեղ այդ քաղաքականության մասին մտորումները նշմարվում են, մնացած դեպքերում առավելապես գործ ունենք բարեմաղթանքների հետ:

Եթե սահմանվի ընդհանրական, ընդգրկուն քաղաքական ուղենիշը, ըստ այդմ էլ սահմանվեն արդեն առանձին հարցերում ոլորտային քաղաքականությունները, ասենք՝ կադրային քաղաքականությունը, իրավիճակն առնվազն ավելի ներդաշնակ կդառնա: Ի վերջո, կադրերի շուրջ ստեղծվող աղմուկի պատճառներից մեկն էլ այն է, որ հենց ինքը՝ իշխանությունը, հաջողելու–չհաջողելու պարտադիր պայման է սահմանել իշխանության մարդկային որակները ու հիմա, ըստ էության, ընկել է իր իսկ ստեղծած ոստայնը:

հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված է․ Լիաննա ՄանուկյանԱկնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ ԱռաքելյանԹվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ ԿոստանյանՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունը57-ամյա տղամարդը Երևանում «ՎԱԶ-2104» է գողացել․ մանրամասներ Հաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանՈվ է երգել Աննա Հակոբյանի ընթրիքինԱդրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան Պարեկներն ամեն գիշեր ռեյդ են անումԱյս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը, վիրավորներ կան. նոր մանրամասներ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանԱբովյանում ծեծկռտուք էր եղել, ձայնային ատրճանակից կրակոց էր եղել․ նոր մանրամասներ Իրանը ՀՀ-ին ու Ադրբեջանին զսպվածության կոչ է անում, շարունակե'ք խաղաղությանն ուղղված երկխոսությունը Ինչու է Ջերմուկում ապամոնտաժվում խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը. պարզաբանում Ագրոէլեկտրական արևային պարկԱրամեն առողջական խնդիրներ ունի. երգչի կինը հրապարակում է արել. մանրամասներ Արտակարգ դեպք՝ Երևանում․ երեխան խաղալիս քարերով վնասել է 2 մեքենա՝ պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Վթար Իջևանում․ զոհ ու վիրավոր կա Բերման են ենթարկել Լիլիթ ԱվետիսյանինՌուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտմանը. Պիեր դ՛Արժան ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանՀին Օլիմպիայում բոցավառվեց Փարիզի Օլիմպիական խաղերի կրակը«Հայ կինոյի օրվա» առիթով հայկական ֆիլմեր կցուցադրվեն Երևանում, Մեղրիում, Քաջարանում և ԲերդումԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը Կոպենհագենի կենտրոնում այրվում է Դանիայի ֆոնդային բորսայի պատմական շենքը (տեսանյութ) ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի (Տեսանյութ) Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արային պատկանող «յաշիկը» երթևեկել է հանդիպակաց Սամվել Վարդանյանը դաժան ծեծի է ենթարկվել․ պաշտպանՋրատարը վթարվել է․ ավելի քան 30 ժամ ջուր չի լինի Սարսափելի պատասխանի սպասեք․ Իրանի նախագահը՝ ԻսրայելինUcom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է Ողբերգական դեպք. Մալաթիայի շուկայի տաղավարում տղամարդու մարմին է հայտնաբերվել (լուսանկար) ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որքան արժեն Երևան-Մոսկվա տոմսերը ապրիլի 22-ից 28-ը․ արժեքներ Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք. armlur Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե ԻսայանՈվ կփոխարինի Ալեն Սիմոնյանին ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է գործակալին, որը պայթեցրել էր ՈՒԱԾ-ի նախկին սպայի մեքենան (տեսանյութ) Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է, համարժեք վարձատրություն պետք է ստանա1 օրով ջրամատակարարումը կդադարեցվիՆոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Kia»-ն Իջևան քաղաքի մուտքի մոտ բախվել է քարե պարսպին․ մայրը տեղում մահացել է, որդին տեղափոխվել է հիվանդանոց Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» Արագածոտնի մարզում գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում
Ամենադիտված