Իսրայելը Գազայի հատվածում 20 թիրախ է խոցել՝ հրթիռակոծությանը ի պատասխան
ՄիջազգայինԻսրայելի պաշտպանության բանակը չորեքշաբթի Գազայի հատվածում խոցել է 20 ռազմական թիրախ՝ ի պատասխան Իսրայելի տարածքի ուղղությամբ հրթիռային հարվածին։ Այս մասին օտարերկրյա լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ հայտնել է իսրայելական բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը։
«Մենք Գազայի հատվածում խոցել ենք «ՀԱՄԱՍ»–ի 20 ռազմական թիրախներ՝ ի պատասխան Իսրայելի հրթիռակոծությանը»,–ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ–ը։