Նյու Յորքում վերջին 25 տարվա մեջ առաջին անգամ հանգստյան օրերն անցել են առանց կրակոցների
ՄիջազգայինՆյու Յորքում անցած հանգստյան օրերին վերջին 25 տարվա մեջ առաջին անգամ ոստիկանությունը չի գրանցել հրաձգության որևէ դեպք, այս մասին գրում է New York Post-ը՝ հղում անելով քաղաքի ոստիկանությանը:
Նշվում է, որ վերջին անգամ նման բան տեղի էր ունեցել հեռավոր 1993 թվականին: Քաղաքապետ Բիլ դե Բլազիոն այս առիթով գովեստի խոսքեր է ասել Նյու Յորքի իրավապահներին:
«Վերջին հանգստյան օրերին՝ ուրբաթ, շաբաթ, կիրակի, չի եղել և ոչ մի կրակոց Նյու Յորքում: Մի՞թե դա հրաշալի չէ», - ասել է քաղաքապետը:
Թեև այս ուրախությունը երկար չի տևել և նոր հրաձգությունն իրեն սպասեցնել չի տվել. արդեն երեկ քաղաքի Բրոնքս շրջանում տղամարդը հրազենային վնասվածք է ստացել ու հոսպիտալացվել: