Գագիկ Ծառուկյանի գործունեությունը՝ լուրջ խթան մարզային համայնքների զարգացման համար
BlogՄարի Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքը Հայաստանի այն բնակավայրերից է, որ ունի իր ուրույն դիմագիծն ու ինքնատիպ կոլորիտը։ Տարիներ ի վեր Հայաստանի համար արդյունաբերական կարևորագույն քաղաք հանդիսացող այս քաղաքը հիմա էլ հայտնի է իր ադամադնագործական ավանդներով և վարպետ ադամանդագործներով։ Բնակավայրը պատմական Կիլիկիայից 1920-ական թվականներին կոտորածներից փրկված հաճնեցիների խնդրանքով է անվանակոչվել Նոր Հաճն:
Ահա այսպիսի ճանապարհ անցած Նոր Հաճն քաղաքն այս օրերին տոնում էր համայնքի հիմնադրման 60 ամյակը: Հոբելյանի առթիվ քաղաքում մեծ միջոցառումներ էին կազմակերպվել, որում փորձ էր արվել ներկայացվել այն ամենը ինչ կապ ունի քաղաքի պատմության, անցած ճանապարհի, դժվարությունների, դրանց հաղթահարման և ձեռքբերումների հետ։ Իսկ այսպիսի պահերին ամենից առաջինը հիշվում են այն մարդիկ , ովքեր օգել են քաղաքի ոտքի կանգնելուն, քաղաքի ու բնակչության առջև ծառացած խնդիրները լուծելու հարցում ձեռք են մեկնել։ Հենց այս ասպեկտով էլ շնորհակալ հաճնցիներն ու Նոր Հաճն համայնքի ղեկավարը մեծ սիրով ընդունեցին իրենց սպասված հյուրին՝ Գագիկ Ծառուկյանին, ով ի դեպ վաղուց է, ինչ համարվում է Նոր Հաճնի պատվավոր քաղաքացի։
Դեռևս 2015 թվականին այս համայնքում մեծ իրադարձություն էր, քանի որ օծվում էր Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը այնքան սպասված մի իրադարձություն էր ամբողջ համայնքի համար։ Այդ օրը, այդ ուրախությունն ու եկեղեցին նրանց պարգևել էր Գագիկ Ծառուկյանը, ով մեկ վայրկյան իսկ չէր տատանվել այս կարևոր խնդրում հաճնեցիներին աջակցելու հարցում։ Իսկ հիմա նույն այդ եկեղեցում համայնքի հիմնադրման 60 ամյակի տոնական միջոցառումները մեկնարկեցին, որին մասնակցեց նաև Գագիկ Ծառուկյանը:
Տոնակատարության ժամանակ Նոր Հաճնի զարգացման մեջ մեծ ներդրում ունենալու, մշտապես համայնքի խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու և և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու կառուցելու համար համար Գագիկ Ծառուկյանն արժանացավ պարգևի:
Վստահաբար Ծառուկյանը շարունակելու է իր այսօրինակ գործելաոճը մարզային համայնքների զարգացմանը խթան հանդիսացող ցանկացած ծրագիր կյանքի կկոչվի։