Մակրոնը փոփոխություններ է իրականացրել կառավարության կազմում
ՄիջազգայինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փոփոխություններ է իրականացրել կառավարության կազմում, այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն:
Հայտնի է, որ երկրի ներքին գործերի նախարար է դարձել իշխող կուսակցության առաջնորդ, Մակրոնի աջակից Քրիստոֆ Կաստաները:
Ֆրանսիայի մշակույթի նախարարության նոր ղեկավար է նշանակվել խորհրդարանի անդամ Ֆրանկ Ռիստերը, գյուղատնտեսության նախարար է դարձել Դիդյե Գիյոմը, որը խորհրդարանում Սոցիալիստական կուսակցություն խմբակցության ղեկավարն էր:
Նշվում է, որ ֆինանսների նախարար Բրյունո Լե Մերն ու արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը պահպանել են պաշտոնները: