Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Տաք հոսանքներ են գալիս. Ապրիլի 1-ին Երևանում և որոշ շրջաններում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20 +22-ի «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան 21-ամյա ուսանողը մահացել է թռչնագրիպից Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ


ՀՔԾ–ն ու ԱԱԾ–ն՝ դեղին մամուլի դերում

Մամուլ

Հեղափոխություններն իրենց առանձնահատկություններն են ունենում, և  այդ առանձնահատկություններից առավել ցայտունը ուժային գործողությունների բաղադրիչն է: Նոր իրավիճակներում ուժային կառույցների դերակատարումը սովորականից բարձր է լինում՝ հաշվի առնելով անցումային իրավիճակը, համակարգի վերակառուցման ու վերադասավորման առանձնահատկությունները: Հայաստանն այս իմաստով ևս բացառություն չէ: Հեղափոխությունից հետո Հայաստանի ուժային և իրավապահ կառույցները՝ իրենց ղեկավարներով հանդերձ, հայտնվեցին հանրության ուշադրության կենտրոնում: Սպասելի էր, որ այդ կառույցներն իրենց պրոֆեսիոնալ ու ջանասեր աշխատանքով կարողանալու էին արդարացնել բարեփոխումների, արդարադատության հաստատման հետ կապված ահռելի հույսերը: Ցավոք, սակայն, հանրային ուշադրությունը բերեց մի վիճակի, երբ այդ ուշադրությունով տոգորված Հայաստանի իրավապահ համակարգը դարձավ ոչ թե ավելի պատասխանատու, այլ սկսեց իրեն զգալ մարտաֆիլմի մեջ, բնականաբար՝ ֆիլմի հերոսի դերում: 

 

Այս մտորումների առիթ դարձավ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ օրերս հնչեցրած այն միտքը, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տարածքում հայտնաբերված զենքի փորձաքննությունն ավարտվել է, և մարտի մեկի դեպքերի հետ համընկնումներ չկան։ Առաջին հայացքից հերթական ու սովորական հայտարարություն, եթե, իհարկե, մոռանանք, թե ինչ է ասվել դրանից առաջ: Իսկ մոռանալ դժվար թե ստացվի՝ հաշվի առնելով, որ խոսում ենք Մարտի 1–ի բացահայտումների պատասխանատու գործի մասին: Իսկ մինչ այդ ասվել էր հետևյալը. «ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1– ից 2–ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա–վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք»: Հաղորդագրության հրապարակումից հետո ձերբակալվեցին Ամբիկ Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը: Միաժամանակ հաղորդագրության վերջում ասվում էր, որ իրականացվում են համապատասխան գործողություններ՝ պարզելու այդ զենքերի՝ մարտի 1–2–ին գործադրված լինելու հանգամանքները:

Հիմա ստացվում է, որ նախապես հայտարարված և «օպերատիվ տվյալներ» խորհրդավոր ձևակերպման տակ հրամցված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: Ու խնդիրն այն չէ, որ ՀՔԾ–ն կամ ԱԱԾ–ն սխալվել են իրենց օպերատիվ տեղեկության հարցում: Ի վերջո, այդպես էլ է պատահում: Խնդիրն այն է, որ առանց ճշտելու այդ տեղեկությունը, առանց համապատասխան օպերատիվ ու հետախուզական քննության, փորձաքննության արվել են շատ կոնկրետ հայտարարություններ: Եվ դժվար թե սա առաջին հերթին ոչ պրոֆեսիոնալիզմի դրսևորում է, եթե համարենք, որ դիտավորություն չկա: Ըստ էության այս ոճը, երբ օպերատիվ տեղեկությունների ու ենթադրվող վարկածների քողի ներքո որոշակի խմբի մարդկանց առնչությամբ արվում են վարկաբեկող, անվանարկող հայտարարություններ ունի քաղաքական նրբերանգ, իսկ թե որտեղից է թելադրվում այդ նրբերանգը, կարծում ենք ակնհայտ է՝ հրապարակներից՝ ասֆալտին պառկեցնելու ու պատերին տալու կոչերի տողատակ:

 

Ստացվում է, որ նոր Հայաստանում նոր իրավապահ համակարգը, որի առաքելությունը պետք է լիներ պրոֆեսիոնալ ու անաչառ կերպով վերականգնել տարիներ շարունակ Հայաստանում խաթարված արդարության մթնոլորտը, իրականում զբաղված է իշխանության անցանկալի մարդկանց դեմ հանրային պարսավանքի մթնոլորտ հարուցելով, այդ մթնոլորտն էլ ավելի համոզիչ դարձնելու նպատակով՝ օպերատիվ տվյալներ ու վարկածներ հրապարակելով: Այսինքն, արվում է մոտավորապես այն, ինչ արվել է հին Հայաստանում՝ իրավապահ համակարգի լծակները կիրառվում են քաղաքական ներկա և նախկին մրցակիցների դեմ, մի տարբերությամբ՝ նախկինում պահվում էր գոնե ֆորմալ կողմը, հիմա դա էլ չի արվում, որովհետև կա հանրային աջակցության առկայությունը: Փաստացի Հայաստանի իրավապահ համակարգը տապալել է իր հեղափոխական իրավիճակից բխող առաքելությունն ու հիմա ստանձնել է բացառապես դեղին մամուլի դերակատարություն: 

Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Տաք հոսանքներ են գալիս. Ապրիլի 1-ին Երևանում և որոշ շրջաններում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20 +22-ի «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան 21-ամյա ուսանողը մահացել է թռչնագրիպիցԵվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցԵրբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) «Կրոկուսի» վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են հոգեմետ նյութերի ազդեցության տակ Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՖՈՏՈ․ Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Անհայտ կորած և գերեվարված 11 զինծառայողների ընտանիքներ ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը Երբվանից է գործելու բոնուսային համակարգըԵրևանում «Toyota»-ի ոչ սթափ վարորդը դարձել է մեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու մայրը տեղափոխվել են հիվանդանոց 2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվիԱրցախցիները կարող են դիմել թոշակ ու նպաստ ստանալու համար 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Քանի դեռ մենք ենք իշխանության, ոչ ոքին չի հաջողվի շահարկել Թուրքիան․ Էրդողան Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը մեղադրել է Ֆրանսիային՝ «ՀՀ-ին նոր պատերազմի մղելու համար»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողներըԻտալիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչպե՞ս են հավաքագրել Crocus City Hall-իահաբեկիչներինԱրագածոտնում 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» Արտակարգ դեպք՝ Կոտայքում. «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Մեծ Պահք. Ավագ հինգշաբթիՀասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Մոսկվայի սրճարաններից մեկում հղի կին է մահացել 143 անուն. հրապարակվել են Մոսկվայի Crocus City Hall-ի ողբերգության զոհերի նոր անուններ. ՑԱՆԿ Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԷլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 24 ժամ ջուր չի լինելու Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունը
Ամենադիտված