Քյոլնում անհայտ անձը պատանդ է վերցրել դեղատան այցելուներին (լուսանկարներ)
ՄիջազգայինԳերմանիայի Քյոլն քաղաքի Բրեսլաուերպլաց հրապարակի մոտակայքում անհայտ անձը պատանդ է վերցրել մարդկանց, այս մասին հաղորդվում է քաղաքի ոստիկանության Twitter-ի էջում:
Նշվում է, որ հրապարակը գտնվում է Քյոլնի գլխավոր կայարանի շենքից ոչ հեռու: Պատանդների թիվը հստակ չէ:
Ոստիկաններից մեկը տեղեկացրել է, որ մարդկանց պատանդ են պահում դեղատանը, տարածքում կան ծխի տարածման նախանշաններ:
Focus-ն ավելի վաղ հայտնել էր կրակոցի մասին, որի հետևանքով հավանաբար մարդ է տուժել: Լրատվամիջոցները պարզել են, որ միջադեպը սկիզբ է առել կնոջ և տղամարդու միջև վեճից, որոնք այնուհետ մտել են դեղատուն: Արդյոք նրանք մինչ այս պահը դեղատանն են, թե խոսքն այլ անձանց մասին է՝ հայտնի չէ:
Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները: Ոստիկանությունը կրակոցի մասին տեղեկությունը չի հաստատել: