Հնդկաստանում Զիկա վիրուսով վարակված բնակիչների թիվը հասել է 55-ի
ՄիջազգայինՀնդկաստանի Ռաջաստան նահանգում Զիկա վիրուսով վարակված բնակիչների թիվը հասել է 55-ի, այս մասին տեղեկացնում է The Indian Express-ը:
Հղում անելով տեղական իշխանություններին՝ աղբյուրը նշում է, որ վարակման առաջին դեպքն այստեղ գրանցվել է սեպտեմբերի 23-ին: Ներկայում վարակվածների շրջանում գրանցված է 11 հղի կին:
Նշվում է, որ վարակվածների մեծ մասը բնակվում է Ջայպուրա քաղաքին հարող շրջաններից մեկում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Զիկա վիրուսի տարածման մասին Թուրքիայի որոշ շրջաններում: