ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան սպիտակ ֆոսֆոր է կիրառել Սիրիայում. լրատվամիջոցներ
ՄիջազգայինՍիրիայում ահաբեկիչների դեմ պայքարող միջազգային կոալիցիան, որը գլխավորում է Միացյալ Նահանգները, միջազգային բանաձևերի շրջանակում արգելված սպիտակ ֆոսֆոր է կիրառել սիրիական Հաջին քաղաքում իրականացված ավիահարվածի ժամանակ: Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ սիրիական SANA գործակալությանը հղումով:
Ռմբակոծության են ենթարկվել Դեյր էր Զորից 110 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքի որոշ շրջաններ: Հաղորդվում է խաղաղ բնակչության շրջանում մի քանի զոհի, ինչպես նաև տուժածների մասին:
Աղբյուրը նկատում է, որ սա արգելված զինամթերքի կիրառմամբ առաջին հարվածը չէր Հաջինի նկատմամբ: Ավելի վաղ ռուսական կողմը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 8-ին ամերիկյան F -15 ինքնաթիռները քաղաքը ռմբակոծելիս կիրառել են ֆոսֆորային արկեր, ինչի հետևանքով հրդեհներ են բռնկվել: Սակայն այն ժամանակ կոալիցիայից հայտնել են, որ սպիտակ ֆոսֆորով զինամթերք չունեն:
Աղբյուրը հավելում է, որ սպիտակ ֆոսֆորով ռումբերը զանգվածային ոչնչացման զենք են համարվում և դրանց կիրառումն արգելվել է 1949թ. Ժնևյան կոնվենցիայի շրջանակում: