Հ. Աբրահամյանի եղբոր կողմից պահված, հետագայում առգրավված զենքերը որեւէ կապ չունեն Մարտի 1-ի դեպքերի հետ. ՀՔԾ պետ
ՄամուլՈչ վաղ անցյալում պատկան մարմինների կողմից արված սենսացիոն հայտարարությունը, թե ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր կողմից անօրինական կերպով պահվող զենքերը կապ ունեն Մարիտի 1-ի արյունալի դեպքերի հետ, այսօր հօդս ցնդեց: «Հայտնաբերված զենքերի փորձաքննությունն ավարտվել է, դրանք կապ չունեն Մարտի 1-ի իրադարձությունների հետ: Այդ զենքերի ու Մարիտի 1-ին դեպքի վայրից հայտնաբերված պարկուճների հետ համընկնում չկա: Հովիկ Աբրահամյանի եղբայրն այս պահին պահվում է անազատության մեջ ապօրինի զենք պահելու համար»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
Հարցին արդյոք ճիշտ էր վաղաժամ հայտարարությունով հանդես գալ այս մասին, որ նախկին վարչապետի եղբոր զենքերն անմիջական կապ ունեն Մարիտի 1-ի դեպքերի հետ, չէ որ դա տրամադրություններ է ստեղծում հասարակության մեջ, ՀՔԾ պետը պատասխանեց հետեւյալ կերպ «Ե՛Վ ես, եւ՛ ԱԱԾ տնօրենը հայտարարությամբ հանդես եկանք ասելով, որ ընդամենը օպերատիվ տվյալն է եղել այդ մասին եւ այդ օպերատիվ տվյալը ստուգել են: Չեմ կարծում, որ այդ մասին հայտարարելը սխալ էր»: