«ԲՀԿ»-ի և «Եդինայա Ռոսիա» կուսակցության տասնամյա համագործակցության շարունակական պտուղները
BlogՀրաչյա Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում էին ՌԴ պետդումայի «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամները՝ խմբացկության ղեկավար Սերգեր Նեվերովի գլխավորությամբ։Եվ հենց երեկ Երևանում երկու կուսակցության ներկայացուցիչների հանդիպման ժամանակ քննարկվել է հայ-ռուսական ռազմավարական-գործընկերային , միջկուսակցական և միջխմբակցային կապերը խորացնելու վերաբերյալ հարցեր։Իսկ Ռուսաստանի իշխող կուսակցության ղեկավարը իր հերթին անդրադառնալով առաջիկա արտահերթ ընտրություններին համոզմունք է հայտնել, որ ԲՀԿ-ն կստանա ժողովրդի վստահության քվեն։
Վստահաբար կարող եմ ասել, որ այս երկու կուսակցությունների միջև տևած 10 տարվա համագործակցությունը իսկապես արդյունավետ է ստացվել, քանզի ռուսական կողմը նախատեսում է ստեղծել նոր աշխատանքային խումբ բարեկամային հարաբերությունները էլ ավելի ամրապնդելու համար։Եվ հույսով ենք, որ նոր սերնդի համարձակ ներկայացուցիչները պահպանելով այսքան տարիները ջերմ հարաբերությունները, կկարողանան ակտիվ գործունեության շնորհիվ կյանքի կոչել բազմաթիվ նոր ծրագրեր։