Ամերիկուհի մոդելին գնդակահարել են սեփական մեքենայի մեջ
ՄիջազգայինԱմերիկուհի մոդել Քելսի Քվեյլին գնդակահարել են սեփական մեքենայով ընթանալիս, այս մասին գրում է Fox 5 Atlanta-ն:
Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ Ջորջիա նահանգում, մոդելն իր մեքենայով երթևեկելիս է եղել մայրուղով, երբ անհայտ անձը կրակ է բացել նրա ուղղությամբ ու դիպել պարանոցին:
Կրակոցին հաջորդել է զանգվածային ավտովթարը, երբ Քվեյլի՝ առանց կառավարման մնացած մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել երեք մեքենայի:
Ոստիկանությունը դիտարկում է տեղի ունեցածի մի քանի վարկած. մոդելը կարող էր վեճի բռնված լինել վարորդներից մեկի հետ, կամ պարզապես փոխհրաձգության պատահական զոհ դառնալ: