Հայաստան գալով շատ բան ավելի լավ հասկացանք, սա արտառոց ընդունելություն էր․ Բրիջիթ Մակրոն
ՄիջազգայինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, ՀՀ-ում իրենց ընդունելությունն արտառոց է համարում և շնորհակալ է նման ջերմ մթնոլորտի համար։
«Շնորհակալություն Հայաստանին այս արտառոց ընդունելության համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Ֆրանսիայի առաջին տիկինը շեշտեց, թե Հայաստան գալով շատ բան ավելի լավ հասկացավ և այլևս ցանկություն չունի հեռանալու։
«Հայաստան գալով շատ բան ավելի լավ հասկացանք և այլևս ցանկություն չունենք հեռանալու։ Սա արտառոց ուղևորություն է, որի մասին երկար կհիշենք ու կրկին կայցելենք»,- հավելեց Բրիջիթ Մակրոնը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, Հայաստանում է Ֆրանկոֆոնիայի17-րդ գագաթնաժողովի շրջանակում։ Նշենք, որ գագաթնաժողովը Երևանում է տեղի ունենում հոկտեմբերի 11-12-ին: