Հնդկաստանում 9 մարդ սպանած վագրին ցանկանում են որսալ Calvin Klein օծանելիքի բույրով
ՄիջազգայինՀնդկաստանում վայրի բնության հարցերով պատասխանատու մարմինները փորձում են որսալ վագրին, որն առնվազն 9 մարդու մահվան պատճառ է դարձել: Եվ քանի որ առ այսօր նրանց ձեռնարկած միջոցներն արդյունք չեն տվել, իշխանությունները ցանկանում են դիմել արտասովոր քայլի՝ օգտագործելով Calvin Klein բրենդի Obsession օծանելիքը:
Ինչպես նշում է The Guardian-ը, մարդասպան վագրին տրվել է պայմանական T1 անունը: Հայտնի է, որ կենդանին մարդկանց վրա է հարձակվել Մահարաշտրա նահանգում:
Մասնագետների կարծիքով՝ ամերիկյան բրենդի օծանելիքը կարող է գրավել գիշատիչ կատվին ու նրան մարդկանց նախապատրաստած թակարդը գցել:
Հայտնի է, որ 2003թ. Բրոնքսի կենդանաբանական այգում անցկացված փորձի ժամանակ պարզվել է, որ Obsession-ի բույրը գրավում է կատվազգիներին: Գաղտնիքն օծանելիքում առկա բաղադրիչներից մեկի հոտն է: