Ադրբեջանուհին անգլերենով դաջվածք է արել մարմնին ու ծաղրի առարկա դարձել (լուսանկար)
ՄիջազգայինԹուրքական Zuhal Topalla հայտնի հեռուստաշոուի ադրբեջանուհի մասնակից Նազ Միլան որոշել է անգլերենով դաջվածք անել մարմնին ու արդյունքում ծաղրի առարկա դարձել, գրում է lenta.ru-ն:
Բանն այն է, որ Թուրքիայում բավականին տարածված «Only God can judge my mistakes and truths» (Միայն Աստված կարող է դատել իմ ճիշտն ու սխալը) արտահայտությունը, որը շատերն են դաջում իրենց վրա, 26-ամյա ադրբեջանուհին ու նրա դաջվածքի հեղինակն անգլերեն չիմանալու պատճառով ճիշտ գրել չեն կարողացել, կամ միտումնավոր են սխալ թարգմանել:
Արդյունքում երիտասարդ աղջկա մոտ կողոսկրից մինչև ծնկներ հայտնվել է աբսուրդային I can judge a single god with my wrongs and wrongs (Ես կարող եմ դատել միակ Աստծուն իմ ձախողումներով ու ձախողումներով) արտահայտությունը:
Նազ Միլան դաջվածքի լուսանկարով կիսվել է 860.000 հետևորդ ունեցող Instagram-ի իր էջում, շատերը ծաղրել են աղջկա դաջվածքը՝ այն անվանելով զզվելի և խայտառակ: