ԵՄ-ն իրեն «մշակութային գերտերություն» է հռչակել
ՄիջազգայինԵվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ԵՄ-ն համաշխարհային «մշակութային գերտերություն» է անվանել, գրում է ria.ru-ն:
«Մշակույթը եվրոպական արտաքին քաղաքականության անքակտելի մասն է: Մենք՝ եվրոպացիներս, «փափուկ ուժն ենք»: Եվ նույնիսկ հիմա, երբ մենք առավել քան երբևէ անհրաժեշտության պատճառով ներդրում ենք անում մեր «կոշտ ուժի» մեջ, շարունակում ենք մշակութային գերտերություն մնալ»,-հայտարարել է Մոգերինին Ֆրանկֆուրտում գրքի տոնավաճառի բացմանը:
Պաշտոնյան հավելել է, որ եվրոպական երկրները միշտ էլ գիտակցել են մշակութային հարաբերությունների ուժն՝ ինչպես տնտեսության, այնպես էլ միջազգային երկխոսության ոլորտներում: