Լեհաստանում Հիտլերի ծննդյան օրը նշած անձը 3.500 դոլար տուգանք կվճարի
ՄիջազգայինԼեհաստանում նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի ծննդյան օրվան նվիրված տոնակատարության մասնակիցը 3.500 դոլար տուգանք կվճարի, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Լեհաստանում տարեսկզբին լուրջ սկանդալ էր հասունացել TVN24 հեռուստաալիքի ցուցադրած ռեպորտաժից հետո, որը պատմում էր, թե ինչպես են լրագրողները գաղտնի մասնակցել Հիտլերի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը: Այն անցկացվել է անտառում, որտեղ կախվել էին սվաստիկայի նշաններով դրոշներ, հնչել նացիստական քայլերգեր, ճառեր:
Ադամ Բ.-ն մեղավոր է ճանաչվել նացիստական գաղափարախոսությունը քարոզելու, ինչպես նաև ապօրինի զենք ունենալու համար:
Նա ընդունել է մեղքը, նաև պետք է մոտ 2.000 դոլար վճարի դատական ծախսերի համար: