«Ես նրա երաժշտությունը սկսել եմ 25%-ով պակաս սիրել». Թրամփը պատասխանել է Թեյլոր Սվիֆթին
ՄիջազգայինՄիացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է ամերիկյան հայտնի երգչուհի Թեյլոր Սվիֆթի երեկվա քաղաքական գրառումը, համաձայն որի՝ աստղը պատրաստվում է 2018թ. նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրությունների ժամանակ իր քվեն տալ Թենեսիից Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ֆիլ Բրեդեսենի օգտին՝ հրաժարվելով քվեարկել նախագահի կուսակից, հանրապետական Մարշա Բլեքբերնի օգտին:
Daily Mail-ը հիշեցնում է, որ Սվիֆթն ասել էր, որ չի կարող քվեարկել մեկի օգտին, ով մտադիր չէ պայքարել բոլոր ամերիկացիների արժանապատվության համար՝ անկախ նրանց մաշկի գույնից, գենդերային պատկանելիությունից կամ սեռական կողմնորոշումից:
Սրան ի պատասխան նախագահ Թրամփը հայտարարել է, որ «սկսել է Սվիֆթի երաժշտությունը 25%-ով պակաս սիրել»:
«Բլեքբերնը շատ լավ է աշխատում Թենեսիում: Նա հիմա առաջատար դիրքում է, ինչը կարևոր է: Նա ֆանտաստիկ կին է: Վստահ եմ, որ Թեյլոր Սվիֆթը նրա դեմ ոչինչ չունի կամ նրա մասին որևէ բան չգիտի: Եվ պետք է ասեմ, որ հիմա Թեյլորի երաժշտությունը 25%-ով պակաս եմ սիրում»,-ասել է Թրամփը: