Գագիկ Ծառուկյանը և Նիկոլ Փաշինյանը բնական դաշնակիցներ
BlogՄարինե Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հոկտեմբերի 8 ին կայացավ Ծառուկյան-Փաշինյան հանդիպումը, որի ընթացքում քննարվվեց Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը և դրա լուծման տարբերակները: Շուրջ երկու ժամ տևած բանակցությունները ամփոփվեցին կողմերի միջև կնքված հուշագրով, որում անդրադարձ կար, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակի և բովանդակության մասին, և թե նրանց քաղաքական ապագային: Ըստ այդմ կողմերը իբրև հեղափոխություն իրականացրած ուժեր պայմանավորվեցին ընտրությունները դեկտեմբեր ամսին անցկացնելու շուրջ, և հետագայում համագործակցել բոլոր հնարավոր ոլորտներում ի շահ երկրի և ժողովրդի: Հատկանշական է այն հանգամանքը, որ ԲՀԿ ն ի դեմս նախագահ Գագիկ Ծառուկյանի, ունի անվիճարկելի հեղինակություն գործարար շրջանակներում, թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս և երկիր ներդրումներ ներգրավելու առումով, միակ անձն է, ով կարող է Հայաստանում կատարել տնտեսական հեղափոխություն: Ներկայումս, յուրաքանչյուր պետության զարգացման համար օդի և ջրի պես անհրաժեշտ են մեծ ծավալի ներդրումային ծրագրեր, ինչի մասին բազմիցս հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Եվ ուրեմն իմի բերելով երեկվա՝ կառավարությունում տեղի ունեցած հանդիպման արդյունքները, կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանը և Գագիկ Ծառուկյանը բնական դաշնակիցներ են, որից կշահի բացառապես հայ ժողովուրդը: