Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ) Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչի օրերը Մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում քոմենթ գրողներ, եկեք, սա նախկինների ու ներկաների հարց չէ, ոտքի ժողովուրդ. կիրանցիներ


Գինոսյան. «Ասացինք, որ տուշոնկա գողացողը հերոս չէ, բայց չասացինք՝ Ռիժկովը մեր հերո՞սն է, թե՞ ոչ». «Պռեսմեդիա»

Մամուլ

«Պռեսմեդիա» -ն գրում է

«Պռեսմեդիա»–ի զրուցակիցն է «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար, Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը: Նրա հետ զրուցել ենք ներհայաստանյան իրավիճակի, նոր ճանապարհի տեսլականի և մի շարք այլ հարցերի շուրջ:

 

Ուղին հստակ նախանշված չէ

Ըստ իս՝ մենք դեռ ճանապարհի հստակություն չունենք: Չեմ ուզում ծեծված բառակապակցություն ասել, բայց իշխանափոխությունը դեռ չի ավարտվել: Եվ հիմա նոր կառավարությունն ավելի շատ զբաղված է իշխանափոխությունը վերջնական տեսքի հասցնելու, գործադիր և օրենսդիր մարմիններն ընդհանուր համաձայնության բերելու և տարաձայնությունից դուրս հանելու խնդրով: Իհարկե, կան գործողություններ, բայց դրանք դիտարկել որպես նոր կառավարության բռնած ուղի, կուրս, ճիշտ չէ: Գոնե ինձ համար ուղին հստակ նախանշված չէ:

Իհարկե, լավագույն ցանկությունները և հնարավորությունները միշտ չէ, որ իրար հետ համընկնում են: Շատ լավ գիտակցելով, հասկանալով, որ կարճ ժամանակահատվածում հնարավոր չէր հստակ ուղի կանխանշել, այնուամենայնիվ, հստակեցում պետք է լիներ: Այսինքն, եթե ուղին չէր նախանշվում, գոնե սկիզբը պետք է դրվեր. ի՞նչ են պատկերացնում, ի՞նչ են ուզում անել և դեպի ո՞ւր են ուզում գնալ: Թեպետ չեմ բացառում՝ միգուցե այս մարտավարությունը քաղաքականությո՞ւն է, որովհետև կարող է իշխանափոխությունն ավարտուն տեսքի բերելու վրա վատ ազդեցություն գործել: 

Ո՞վ է մեր հերոսը

Այդուհանդերձ, շատ հարցերում և ոլորտներում ակնհայտորեն նախանշված ուղիներ չկան: Օրինակ՝ ազգային մշակույթը գերակա՞ է, թե նույն կոմպլեմենտար քաղաքականությունը պետք է վարվի, փշուր–փշուր օգնություն տրվի, բոլորը մտածեն՝ հա, դե լավա, մի քիչ փող տվեցին, բայց մենք այդպես էլ հստակեցում չունենանք, թե մեր երկրին ինչպիսի մշակույթ է պետք: Մենք ասացինք, որ տուշոնկա գողացողը հերոս չէ, բայց մենք չասացինք՝ Ռիժկովը մեր հերո՞սն է, թե՞ ոչ: Իմ հերոսը չէ: Նա ի՞նչ է արել իմ ազգի համար, որ իմ հրամանատար Լեոնիդ Ազգալդյանը չի հռչակվել ՀՀ ազգային հերոս, բայց Ռիժկովը հռչակվել է, երբ անկախ Հայաստանի հետ կապ չունի: Նոր իշխանությունների համար Լեոնիդ Ազգալդյանը, Աշոտ Ղուլ յանը, Սիմոն Աչիկգյոզյանը, Արմենակ Ուրֆանյանը հերո՞ս են, թե՞ ոչ: Ինձ համար այդ հարցերի պատասխանը պետք է հստակ լինի: Խոսքը տարբեր բնագավառների մասին է՝ մենք տեսլականների առումով հստակեցումներ չունենք:

 

«Լեշաբեռը» քաշ տալուց ազատագրված ժողովուրդը դեռ այն սթափությունը չունի

Միգուցե նախկին իշխանությունների մտավախությունը տեղին է միապետական իշխանություն ունենալու վտանգի մասին, բայց եթե այդպիսի արդար մարդիկ էին, թող այդ մասին իրենց իշխանության ժամանակ բարձրաձայնեին: Իրենք այդ ամենից խոսելու իրավունք չունեն, որովհետև այդ խնդիրը ստեղծողն իրենք են: Իրենք այսօրվա իշխանություններին մեղադրում են նրանում, որի փոսն իրենք են փորել և ամեն կերպ ճարտարապետել այդ միահեծան իշխանությունը: Ճարտարապետել են իրենց ստեղծած կեղծ Սահմանադրությամբ, որը կարվել էր միահեծան ղեկավարի վրա: Թող չմոռանան, թե ինչ ընտրակեղծիքներով մտցրեցին նույն Սահմանադրությունը: Իսկ խոսելու, բարձրաձայնելու իրավունք ունի միայն ժողովուրդը: Բնականաբար, շատ վատ է, երբ ընտրություններում 80 տոկոսից ավելի ձայներ են հավաքվում: Թեպետ այս էյֆորիայի պարագայում այդ արդյունքը կարելի էր կանխագուշակել, բայց, այնուամենայնիվ, այդքան էլ ճիշտ չէ:

Արդեն իսկ ճիշտ չէ, երբ ժողովուրդը միահեծան իշխանություն է ուզում տալ, քանի որ հոգնել էր մի ամբողջ կուսակցության «լեշաբեռը» քաշ տալուց: Այդ «լեշաբեռը» քաշ տաուց ազատագրված ժողովուրդը դեռ այն սթափությունը չունի և շատ վատ է, որ նույնիսկ «Ելք» դաշինքի մաս կազմող «Լույս»–ը գրեթե ձայն չստացավ: Սա ողբերգություն է, որովհետև, Աստված մի արասցե, իշխանության ոչ ճիշտ պահվածքի դեպքում ժողովուրդը կարող է ապրել նույն խոշոր հիասթափությունը, ինչպիսին եղավ 83 տոկոս ձայն հավաքած Լևոն Տեր–Պետրոսյանի օրոք՝ ընտրություններից ընդամենը 3–4 տարի անց:

Ես ինքս մտահոգ եմ այդ տեսանկյունից, բայց այդ մասին խոսելու իրավունք չունեն այն ուժերը, ովքեր ստեղծել են այդ մեծ ռմբափոսը: Վստահ եմ՝ հիմա ժողովրդի մասին մտահոգությունը չէ պատճառը, որ խոսում են այդ հարցերի մասին:

Ռմբափոսի վտանգը

Հիմա կարևորը սթափության, ողջախոհության մասին բարձրաձայնելն է: Այն մարդիկ, նաև այն մշակութային գործիչները, ովքեր անցել են միահեծան իշխանության արհավիրքի, քաղաքական հետապնդումների միջով, ավելի լավ են պատկերացնում, թե ինչ կլինի նոր միահեծանության և ժողովրդի էյֆորիկ վիճակի հետևանքով: Վստահ եմ, որ,այնուամենայնիվ, այդ էյֆորիկ վիճակը երկար չի տևի՝ մեր ազգը սթափ է, շուտ կսթափվի: Բայց, Աստված մի արասցե, հերթական անգամ կարող է ցավոտ լինել. կարող է ևս 20–30 տարով մեզ քաղաքական ռումբի պայթյունից առաջացած մեծ ռմբափոսի մեջ նետեն, որից դուրս գալը նորից երկու–երեք տասնամյակ կպահանջի:

Մանրամասները՝  «Պռեսմեդիա» -ի այսօրվա համարում



Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ) Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչի օրերը Մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելուԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում քոմենթ գրողներ, եկեք, սա նախկինների ու ներկաների հարց չէ, ոտքի ժողովուրդ. կիրանցիներ Եթե այդպես անենք, կպարտվենք․ Ալիևը խոսել է նաև ՀՀ-ի հետ սահմանազատման մասինՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԶոհը 22-ամյա Վիլյամ Փիլիպոսյանն է«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Ձմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ) Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԴե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Սրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 8 մարզում Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արվեստի գործիչներից, հանրային դեմքերից ովքեր են միացել տավուշցիների շարժմանը Վարչապետը Ծիծեռնակաբերդի դեպքից հետո տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթել են 5-րդ տուրում․ շախմատի ԵԱ Մահացել է Նիկոլայ ՀովհաննիսյանըՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշցիներին համախմբելու համար են պատժել, մեկուսացրել Սուրեն Պետրոսյանին. Թագուհի Թովմասյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին Ամիրբեկով Արմատախիլ արցախցիներ. Երևանում կցուցադրվի Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» ֆիլմը Փաշինյանին հարցրեք, թե ի՞նչ է նշանակում Մեծ եղեռն, ՀՀ քրեական օրենսգրքով Ցեղասպանության ժխտումը պատիժ է նախատեսում․ Սերժ Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Սուրեն Պետրոսյանին ներկայացված մեղադրանքը հիմք չունի. նա այդ պահին այլ վայրում է գտնվել կամ հեռու է կանգնած եղել Լարված իրավիճակ. ցուցարարներին բերման են ենթարկումՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է
Ամենադիտված