Google+ սոցիալական ցանցը փակելու են օգտատերերի համար
LifeGoogle ընկերությունը հայտնել Է, որ անհատական օգտատերերի համար փակելու Է իր Google+ սոցիալական ցանցը:
Ընդսմին ընկերությունը ճշտել Է, որ փակումը կտեւի 10 ամիս: «Հաշվի առնելով դժվարությունները (սոցցանցը պահելու) եւ օգտատերերի շրջանում Google+-ի չափազանց ցածր ժողովրդականությունը՝ մենք որոշեցինք փակել այն»,-ասված Է հաղորդագրության մեջ: Օգտատերերը հրահանգներ կստանան իրենց բոլոր տվյալների պահպանման եւ տեղափոխման վերաբերյալ, հավելել Է ընկերությունը:
Ընկերությունը նշել Է, որ ծառայությունը շատ ցածր ժողովրդականություն Էր վայելում. դրանից օգտվողների 90 տոկոսը Google+-ում անցկացնում Էր հինգ վայրկյանից ոչ ավելի: Բլոգի կայքի նույն հաղորդագրության մեջ Google-ը հայտարարել Է Google+-ի խոցելիության մասին, որը կարող Էր վերաբերել մոտավորապես 500 հազար օգտատերերի օգտահաշիվների տվյալներին: Google+-ի ծրագրային խափանումն արտաքին մշակողներին հնարավորություն Էր տալիս օգտատերերի պրոֆիլների գաղտնի տվյալներ մուտք գործել 2015 թվականից մինչեւ 2018 թվականի մարտ ամիսը, երբ սխալը հայտնաբերեցին ու վերացրեցին ներքին հետաքննության ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: