Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ Ծառուկյան Գազ չի լինի Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Արամ Սարգսյա՜ն, Վազգենն է ազատագրել Ոսկեպարի տարածքները, օկուպա՞նտ էր, որ հիմա Նիկոլ ես պաշտպանում Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը


Եթե դոլարից անցում կատարվի ազգային արժույթներով առևտրին՝ հնարավոր է սահմանին գազը էժանացնել մոտ 3.5-5 տոկոսով. Ա. Մարգարյան

Վերլուծություն

Եթե դոլարից անցում կատարվի ազգային արժույթներով առևտրին, հնարավոր է սահմանին գազը էժանացնել մոտ 3.5-5 տոկոսով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը: «Փոխանակման տրանսակցիոն բեռը, տվյալ դեպքում՝ դրամ-դոլար հետո դոլար-ռուբլի և հակառակ կողմից հակառակը, նշանակում է հավելյալ ճնշում, երկրորդ՝ դա նշանակում է կախված լինել 3-րդ երկրի դրամավարկային քաղաքականության ինստիտուտներից»,- նշեց տնտեսագետը: ՌԴ-ն առևտրային պայմանագրերում դոլարից հրաժարվելու հարցը քննարկել է Իրանի և Թուրքիայի, ինչպես նաև ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների հետ:

- Ըստ լրատվամիջոցների՝ ռուսական կառավարությունը ներկայումս օրինագիծ է մշակում, որն առաջարկում է հրաժարվել դոլարից և փոխարենը վճարումներ կատարել այլ արժույթների միջոցով։ Ներկայումս օրինագիծը մշակման փուլում է, և կանխատեսվում է, որ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողմից նախագիծը կհաստատվի առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում:

 
 

Բազմիցս ռուսական կողմը դեմ է արտահայտվել Հայաստանի հետ գործարքներում առևտուրը դոլարով իրականացնելուն: Հիմա որքանո՞վ եք սրա հնարավորությունը տեսնում, ինչո՞ւ է ՌԴ-ն փորձում դոլարից հրաժարվել:

- Կարծում եմ՝ դա որոշակի դեմարշ է այս պահին՝ հաշվի առնելով այն պատժամիջոցների ճնշումը և դրա հետագա ընդլայնումը, որ խոստանում է ԱՄՆ-ն և հետևողականորեն այդ ուղղությամբ գնում է: Մյուս կողմից, նաև այն երկրները, որոնք Արևմտյան պատժամիջոցների շրջանակի մեջ են՝ Իրանը, Թուրքիան, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, որոնք բավականաչափ հակասությունների բեռ են կուտակել Արևմուտքի հետ հարաբերություններում և ռեգիոնալ խնդիրներ ունեն, ևս այդ թրենդի մեջ են: Վերջերս քննարկումներ եղան գոնե 3 երկրների մակարդակով՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև, որ այո, միջպետական, երկկողմ գործարքներում պետք է ԱՄՆ դոլարից հրաժարվել և այլընտրանքային տարբերակ օգտագործել: Մյուս կողմից ԲՐԻԿՍ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) անդամ երկրները ևս այդպիսի ծրագիր են մշակել:

- Իսկ Հայաստանին սա որքանո՞վ կարող է առնչվել, ընդհանրապես, ի՞նչ կարող է տալ դա ՀՀ-ին:

- Հայաստանի համար ևս փոխադարձ առևտրում 3-րդ երկրների արժույթից հրաժարվելու հարցը մշտապես եղել է օրակարգում, որովհետև փոխանակման տրանսակցիոն բեռը, տվյալ դեպքում՝ դրամ-դոլար հետո դոլար-ռուբլի և հակառակ կողմից հակառակը, նշանակում է հավելյալ ճնշում: Երկրորդ՝ դա նշանակում է կախված լինել 3-րդ երկրի դրամավարկային քաղաքականության ինստիտուտներից: Նաև ռեզերվների մասով որոշակի խնդիրներ են այդ դեպքում ստեղծվում: Բոլոր դեպքերում այն գործարքները, որոնք խոշորածավալ, ոչ սպեցիֆիկ ապրանքների առևտրի հետ են կապված, մասնավորապես՝ բնական գազի, հացահատիկի ներկրումը, իհարկե, ցանկալի կլիներ վճարել ռուսական ռուբլով՝ շրջանցելով կրկնակի փոխանակային գործարքը: Եվ ձեռնտու է նաև այն, որ հնարավոր է՝ Ռուսաստանի կենտրոնական բանկը ռուբլով վարկային գիծ բացի և հնարավորություն տա գրեթե առանց տրանսակցիոն ծախսերի փոխարկում կատարելու ռուսական ապրանքի դիմաց ռուբլով վճարել: Բայց դոլարից հրաժարվելը և ազգային արժույթով առևտրին անցնելը չափազանց բարդ է, քանի որ այդ երկրների արժութային պահուստների մի զգալի մասը նյութականացված է ամերիկյան պետական պարտատոմսերի մեջ: Դրանից հրաժարվելը կարող է որոշակի պրոբլեմներ ստեղծել ԱՄՆ արժույթի համար, բայց մյուս կողմից, ամերիկյան կառավարությունը գնում է դոլարի ուժեղացման, ամրապնդման, իսկ դա լուրջ խնդիրներ կարող է ստեղծել մեծ տնտեսությունների համար: Թվարկված երկրների մի մասը գերդոլարիզացված են, այնպես որ, այստեղ լուրջ խնդիրներ կան: Օրինակ՝ ՀՀ տնտեսությունում դոլարայնացման մակարդակը մոտ 60 տոկոս է, նույնը վերաբերում է ՌԴ-ին: Այնպես որ, միանգամից հրաժարվելը դոլարային արժույթից հեշտ չի լինելու, բայց որոշումները, որքան հասկանում եմ, քաղաքական են:

- Այսինքն, կարո՞ղ ենք ասել, որ սա Ռուսաստանի պատասխանն է Արևմուտքի պատժամիջոցներին:

- Այո, սա ինչ-որ տեղ բումերանգ է: ՌԴ-ն փորձում է եթե ոչ սիմետրիկ, գոնե արդյունավետ ասիմետրիկ պատասխաններ տալ արևմտյան պատժամիջոցներին, հատկապես՝ ամերիկյան: Մյուս կողմից դա կարող է լուրջ խնդիրներ ստեղծել նաև եվրոպական երկրների տնտեսությունների համար, այն երկրների համար, որոնք Ռուսաստանից մեծածավալ էներգակիրներ են գնում:

- Պարոն Մարգարյան, եթե Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի առևտուրն իրականացվի ազգային արժույթներով, կոպիտ հաշվարկներով, սահմանին 1000 խմ գազի գինը 150 դոլարից որքա՞ն կարող է նվազել:

- Եթե այդ արժութային ռիսկերը բացառենք, հնարավոր է սահմանին գազը էժանացնել մոտ 3.5-5 տոկոսով: Այդպիսի պրակտիկա կա Բելառուսի հետ առևտրում: ՌԴ-ն Բելառուսին 1000 խմ գազը վաճառում է 129 դոլարով սահմանին: Այդտեղ արժութային ռիսկերն ավելի նվազ են, և մեծ հաշվով բնական գազը բաժանորդներին հասնում է 162 դոլարով, իսկ Հայաստանում բաժանորդներին հասնում է 290 դոլարով:

- Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանը այսօր հայտարարել է, որ գազի սակագինը Հայաստանի համար հազար խմ համար կարող է լինել 140 դոլար ներկայիս 150-ի փոխարեն: Սա կարո՞ղ ենք կապել ազգային արժույթներով առևտրին անցնելու գործընթացի հետ:

- Նաև կարելի է կապել: Այն գինը, որով Ռուսաստանն իր գործընկերներին գազ է վաճառում, իհարկե, իջեցնելու որոշակի տեղ ունի, այդ թվում նաև դոլարային վճարամիջոց օգտագործելու գործոնի չեզոքացման հաշվին: Բայց մեզ մոտ բնակիչների համար սակագնի իջեցման շատ ավելի մեծ հնարավորություններ կան քաղաքական փոփոխություններից հետո: Պարզապես պետք է անցկացվի այնպիսի աուդիտ՝ ներդրումների, ֆինանսական հոսքերի, աշխատավարձերի, կորուստների, որոնք իրական պատկերը ցույց կտան: Կարծում եմ՝ նախարարն այս փուլի համար ճիշտ է ասում, և եթե ասում է, ուրեմն մի բան գիտի:

 Նյութը հրապարակման պատրաստեց tert.am  կայքը

 

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել էԽոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանԳազ չի լինի Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Արամ Սարգսյա՜ն, Վազգենն է ազատագրել Ոսկեպարի տարածքները, օկուպա՞նտ էր, որ հիմա Նիկոլ ես պաշտպանում Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Տավուշում բոլոր ձերբակալվածներին ազատ են արձակել՝ բացի Սուրեն Պետրոսյանից24 ժամ ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանը և իշխանական վերնախավը Ծիծեռնակաբերդում են․ ուղիղՓաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»Առեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըԱռեղծվածային դեպք՝ Կոտայքում. ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին Արդեն երեք տարուց ավելի է, ինչ Հայաստանը փաստացի խախտում է այս դրույթը․ Ալիևը՝ Զանգեզուրի միջանցքի մասին Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա», ամիսներ առաջ էթնիկ զտում էին անում Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-իցԵս պնդում եմ, որ դիրքերի հետքաշում է եղել, կոնկրետ դիրքն էլ ասում եմ. Գեղամ Մանուկյան Ինչու՞ էր այլայլված Կիրանցի ղեկավարը․․․Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Նարեկ Մանասյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը․ բռնցքամարտի ԵԱ.Մրցույթ՝ «Քեզ համար, Ազնավո՛ւր» Տավուշ առ Տավուշ հասնելու են մեր տներին․ հարցում Առաջին սահմանային սյունն է տեղադրվել Ադրբեջանի և Հայաստանի սահմանինՔիչ առաջ Փաշինյանը գրառում է կատարել և լուսանկար հրապարակելԲաքուն համաձայն է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում Էս սահմանազատում-սահմանագծում կոչված գործընթացին ոչ մեկդ մի մասնակցեք, տղե՛րք ՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար Նոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան Աբրահամյան Բագրատ Սրբազանը՝ Սասուն Միքայելյանին․ «Հավաքեք ձեզ» Փակվեց Երևան- Դիլիջան ճանապարհը ԲԱՑԱՌԻԿ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Նիկոլի կնիկը 1 միլիոնանոց հաց է ուտում, իսկ մենք սոված-ծարավ ընկել ենք քուչեքը. Գեղարքունիքցի Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Արտակարգ իրավիճակ Արարագածոտնի մարզում․ կա 7 վիրավորՏավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Էրդողանը կոչով դիմել է Հայաստանի իշխանություններին ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարԵրկրաշարժ Ադրբեջանի տարածքում
Ամենադիտված