Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու Բաքուն Ռուսաստանում ձերբակալվել է Շահին Աբբասովը Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի Թովմասյան Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են


Հեծանիվ հորինելու և հեծանիվ վարելու մասին. «Պռեսմեդիա»

Մամուլ

«Պռեսմեդիա» -ն գրում է.

Նախորդ իշխանությունների ներփակ, պարսպապատ կենսաձևի և կյանքին ծառայողական մեքենաների մգեցված պատուհաններից նայելու ֆոնին Փաշինյանի հեծանիվ քշելը, Բաղրամյան 26–ի դարպասները բացելը, իհարկե, աչք են շոյում: Սրանք շատ կարևոր մեսիջներ են, որոնք իշխանությունը մոտեցնում են հանրությանը, վերջինիս հանում նախորդ տարիների ապաքաղաքական կապանքներից: Սակայն, դրական կողմերով հանդերձ, այս ամենն ունի որոշակի վտանգներ, որ մեսիջներն այդպես էլ կարող են մնալ սիմվոլների մակարդակում, առանց իշխանություն–հասարակություն բովանդակային հաղորդակցության, պարզապես հիացմունքի, ծափողջույնների ու սրտառուչ գովեստների մակարդակում: 

 

Հաճախ ենք համացանցում ականատես լինում լուսանկարների, որտեղ արևմտաեվրոպական երկրների պաշտոնյաները հեծանիվով են գնում աշխատանքի: Հայաստանցիներն այդ լուսանկարներին միշտ նախանձով են նայել, հատկապես, երբ աչքի առաջ ունեցել են նախորդ իշխանական վերնախավի հավաքույթների ժամանակ վերջիններիս բացառապես սև ավտոշարասյունները: Փաշինյանի հեծանիվ քշելու հանգամանքը արժանանում է մեծ հանրային ոգևորության հենց այդ բարի նախանձի հաշվին: Զարգացած երկրների քաղաքացիների մոտ մենք այսուհետ կարող ենք գլուխ գովել, որ մեր վարչապետն էլ է հեծանիվ քշում: Պարզապես մի տարբերությամբ՝ Ավստրիայում, Հոլանդիայում կամ մեկ այլուր կա հեծանվային ենթակառուցվածք, Հայաստանում՝ ոչ: 

Հենց այստեղ է, որ ծագում է հայաստանյան իշխանությունների կողմից հասարակությանը մատուցվող մեսիջների ու սիմվոլների հետևում բովանդակության բացակայության վտանգը: Եթե Փաշինյանի հեծանիվ քշելուն նախորդեր կամ գոնե հաջորդեր որևէ հանձնարարական, որևէ քննարկում Երևանի հեծանվային ենթակառուցվածքը, ընդհանրապես տրանսպորտային ենթակառուցվածքն ավելի մարդակենտրոն դարձնելու ուղղությամբ, ապա Փաշինյանի արածը կդառնար այդ հանձնարարականը կյանքի կոչելու, այն մոտիվացնելու, գովազդելու հիանալի միջոց: Այժմ, սակայն, ականատեսն ենք մի երևույթի, երբ գովազդը կա, բայց գովազդվող արտադրանքը չկա, երբ առողջ  ապրելակերպի քարոզը կա, բայց չկա այդ ապրելակերպով ապրելու միջավայրը: Կա սիմվոլը, կա մեսիջը, բայց չկա բովանդակությունը, չկա նույնիսկ բովանդակության շուրջ քննարկումը: Դժվար թե այս հարցում էլ խանգարող հանգամանքը խորհրդարանում մեծամասնություն չունենալը լինի: 

Հասկանալի է, որ ինչպես Փաշինյանը, այդպես էլ իր արևմտաեվրոպական գործընկերները, լինելով քաղաքական գործիչներ, զերծ չեն ո՛չ պոպուլիզմից, ո՛չ էլ պրոֆեսիոնալ PR արշավներ իրականացնելու գայթակղությունից: Բայց պոպուլիզմն ու PR–ն այս դեպքում պետք է օգտագործել ոչ թե կարճաժամկետ հեռանկարում վարկանիշի հերթական վերելքն ապահովելու, այլ երկարաժամկետ հեռանկարում որևէ ծրագիր, նախաձեռնություն առաջ տանելու համար, ինչը նույն այդ վարկանիշը ավելի կայուն կդարձնի: Հենց այստեղ է, որ պոպուլիզմը պարունակում է վտանգներ: Ինքն իրենով պոպուլիզմը ոչ լավ և ոչ վատ բան է: Այն գործիք է, և կախված կիրառողից՝ կարող ենք գնահատականներ տալ երևույթի դրական ու բացասական կողմերին: Եթե այն օգտագործվում է բովանդակությունն ավելի հասանելի մատուցելու, հասարակությանն ավելի հասկանալի դարձնելու համար, ապա այն կարող է լինել արդյունավետ: Եթե այն պարզապես մեկ անձի վարկանիշի բարձրացմանն ուղղված գործիք է, ապա առավելագույնը այն կարող է կարճ ժամանակով դառնալ հասարակության ոգևորության առարկա, ոչ ավել, ոչ պակաս:

 

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը հասարակության շրջանում առաջացրել է ոչ միայն քաղաքական, այլև մշակութային, քաղաքակրթական սպասելիքներ: Նոր իշխանությունները նախորդների նման չունեն հասարակության հետ կոմունիկացվելու խնդիր, բավական բաց են ու նաև վայելում են հասարակության լայն շերտերի աջակցությունը: Սակայն բացությունն ինքն իրենով չի կարող երկարաժամկետ հեռանկարում նպատակ լինել, այն ընդամենը իշխանության արդյունավետությունը բարձրացնելու, հասարակական տրամադրությունները ստուգելու և դրանցից չօտարանալու միջոց է: Հետևաբար, հիմա ամենալավ ժամանակն է այդ վստահության գործիքներով բովանդակություն ստեղծելու: Դժվար թե այս գործում էլ խանգարող հանգամանք կարող է դիտվել խորհրդարանում մեծամասնություն չունենալը: 

Մանրամասները՝ «Պռեսմեդիա» -ի այսօրվա համարում

Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնումՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու ԲաքունՌուսաստանում ձերբակալվել է Շահին ԱբբասովըԵրևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի ԹովմասյանՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում ենՎլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղումՄարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում էԱրցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴԶելենսկու դեմ մահափորձ էր ծրագրվել․ ինչ է պնդում ԿիևըՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.comԴեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրումԻրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքըՍպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվելԵրբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը 1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար) Ռուսները հարվածել են Դնեպրին․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կանՈղբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կենդանակերպի նշան, որի համար մայիսը հաջող կլինի Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Լավ լուր այն ծնողների համար, ովքեր երեխային մանկապարտեզ են տանում Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից
Ամենադիտված