Արշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Փաշինյանը վաղը մեկնելու է Կամբոջա՝ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու (տեսանյութ) Շաքի գյուղ մտած ադրբեջանցի զինծառայողի գործով քրեական վարույթն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին Պшտերազմի դեպքում ՆԱՏՕ-ն կարող է բախվել ավիացիոն վառելիքի դեֆիցիտի. Politico Կասեցվել է «Գավառի Հաց» ԲԲԸ-ի էներգատեղակայանքի շահագործումը Ողբերգական վթարից տուժած երեխաներից ևս մեկը դուրս է գրվել. ինչ վիճակում են մյուս երեխաները Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը «Հաղթանակի» կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում Ռուսաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրերը՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին Իրանի հարավում MQ–1 անօդաչու թռչող սարք է խոցվել. Fars Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար

65 կողմ ձայներով ընդունվեց աղմկահարույց նախագիծը

Galatv.am-ը գրում է.

ԱԺ նիստը սկսելուն պես ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ այսօր քվեարկության կդրվի կառավարության կողմից ներկայացված «Եկամտային հարկի մասին» եւ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը քննարկվեց երեկ: «Գրանցվել է 109 պատգամավոր, կա քվորում»,- հայտարարեց ԱԺ նախագահը:

«Եկամտահարկի մասին» օրենքի փոփոխությամբ, հիշեցնենք, որ առաջարկվում է 13 տոկոս հարկային դրույքաչափ սահմանել այն վարձու աշխատողների համար, որոնք գործատուների հետ կնքված աշխատանքային պայմանագրով աշխատանքներ են կատարում ՀՀ տարածքից դուրս, եւ այդ աշխատանքները վերաբերում են շինարարական, շինմոնտաժային աշխատանքներին:
Սրանով կառավարությունն ուզում է, որ արտերկրում աշխատողներն էլ ՀՀ-ում օրինական ձեւակերպում ստանան, եւ պետբյուջե վճարվի եկամտահարկ:

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ էլ նախատեսվում է, որ այն գործատուները, որոնք կունենան ծրագրեր արտերկրում շինարարական աշխատանքների կատարման եւ այդ ծրագրերը հավանության կարժանանան կառավարության կողմից, շահութահարկ կվճարեն 5 տոկոս:

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը խուլիգանություն համարեց տեղի ունեցող պրոցեսները, բարձրաձայնեց, որ նախագիծը հակասում է ԵՏՄ օրենքին:

«Սա փաստորեն աշխատուժի տեղաշարժման նկատմամբ հարկ է: Դուք ասում եք՝ հայ ժողովուրդ, ձեր համար նույնիսկ ԵՏՄ չկա, ոչ միայն Եվրոպա չկա, այլ նաեւ ԵՏՄ չկա, առաջարկում եմ չանել այս բանը»:

ԲՀԿ ներկայացուցիչ Միքայել Մելքումյանն ասաց, որ իրենք ձեռնպահ են քվեարկելու:

Լեւոն Զուրաբյանը նշեց, որ եթե ունեն արժանապատվություն, մերժեն կառավարության ներկայացրած նախագիծը: Ի պատասխան, Գալուստ Սահակյանը հորդորեց չխոսել արժանապատվությունից:

ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն առաջարկեց զարգացնել նախագիծը, բայց ոչ թե կտրուկ մերժել: Նշեց, թե խեղաթյուրվում է նախագծի բովանդակությունը, ճիշտ չի ներկայացվում հասարակությանը:

Ժառանգության ներկայացուցիչ Ռուբիկ Հակոբյանը բնական համարեց նախագծի նկատմամբ բացասական վերաբերմունքը, քանի որ այն ներկայացվել է թաքուն եւ ընթացս, ոտքի վրա դրվում է քվեարկության: «Խմբակցությունը դեմ է քվեարկելու»,- ասաց Ռուբիկ Հակոբյանը:

Խաչատուր Քոքոբելյանին զարմացնում է օրենքի երեկվա փաթեթավորումը. «Իհարկե, խնդրահարույց լուրջ խնդիրներ կան, եւ ես հորդորում եմ, որ երկրորդ ընթերցման ժամանակ ավելի մասնագիտական մոտեցում ցուցաբերենք եւ հասկանանք՝ ինչ ենք շահում: Պետք է գնահատենք, թե ինչ ենք ստանալու մենք»:

Հանրապետական Վարդան Այվազյանը նշեց, որ օրենքում որեւէ վատ բան չկա, պարզապես հնարավորություն ենք տալիս ընտրություն կատարել՝ վճարել այստեղ, թե այնտեղ. «Եզան տակ հորթ ման գալ պետք չէ: Հանրապետականը կողմ է քվեարկելու»,-հայտարարեց Այվազյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հավելեց. «Եվս մեկ անգամ ընդգծում եմ, որ ով չի ցանկանում հասկանալ, ապատեղեկատվություն է տալիս եւ հանրությանը, եւ մամուլին: Օրենքը մասնագիտական տեսանկյունից բավականին հաջողված օրենք է, եթե բողոքներ կան ընթացակարգի հետ կապված, դա այլ հարց է, դրա համար չի կարելի վնասել օրենքը: Այդ իսկ պատճառով մենք ունենք ժամանակ: Եթե կան ինչ-որ տարաձայնություններ կամ ճշտելու բաներ, դրա համար պետք չէ կոչ անել, որ օրենքը վերացնեն: Մենք բոլորս կողմ ենք քեարկելու, եւ խորհուրդ եմ տալիս, որ դուք եւս կողմ քվեարկեք եւ չվնասեք օրենքը ձեր ամբիցիաների պատճառով»:

Նախագիծը դրվեց քվեարկության, եւ 65 կողմ, 16 դեմ եւ 21 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ որոշումն ընդունվեց:

Արմենուհի Վարդանյան

Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ինԱրգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժելՄագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինIDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըԲջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում բացվել է հիշատակի մատյան․ գործընկերները հարգանքի տուրք են մատուցել Արսեն Գևորգյանի հիշատակինՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելԱրսեն Գևորգյանին տարան բանտ և հասցրին մահվան, դեռ կարող էր երկար ապրել, բժիշկ չի եղել ՔԿՀ-ումԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներՓաշինյանը վաղը մեկնելու է Կամբոջա՝ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու (տեսանյութ)ՔՊ-ն կալանքը դարձրել է պատժի գործիք, Արսենն էլ դարձավ պայքարի նահատակ. ՖարմանյանԳյուղմթերք արտադրողները ոլորտի անկայունության պատճառով հավանական է, որ փոխեն իրենց աշխատանքը. Հրայր ԿամենդատյանՇաքի գյուղ մտած ադրբեջանցի զինծառայողի գործով քրեական վարույթն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազինԱրսենը կարգին տղա էր, նվիրված մարդ. զոհ դարձավ այս համակարգին. Հարություն ՄնացականյանՊшտերազմի դեպքում ՆԱՏՕ-ն կարող է բախվել ավիացիոն վառելիքի դեֆիցիտի. PoliticoԲոլոր հետսովետական պետությունները կանգնելու են Ուկրաինա դառնալու ճակատագրական և ողբերգական իրադարձությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԿասեցվել է «Գավառի Հաց» ԲԲԸ-ի էներգատեղակայանքի շահագործումըԹող վարչապետի գլխավորությամբ գնան Նուբարաշեն ՔԿՀ-ում ապրեն, եթե պայմաններն այդքան լավն ենՈղբերգական վթարից տուժած երեխաներից ևս մեկը դուրս է գրվել. ինչ վիճակում են մյուս երեխաներըՀայաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվել են տնտեսական փակուղում ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքների պատճառով. Հրայր ԿամենդատյանԺամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը «Հաղթանակի» կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածումԵրբ Արսեն Գևորգյանը վատացել է բանտում, ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերվել. ԱբրահամյանՌուսաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրերը՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակինԻրանի հարավում MQ–1 անօդաչու թռչող սարք է խոցվել. FarsԱրսենի կորուստը միայն իր ընտանիքի կորուստը չէ, բոլորիս կորուստն է. Անուշ ՄիրզոյանՄակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարՉինաստանը հարձակման սցենարներ է մշակել․ բացահայտվել են վտանգավոր մանրամասներԱԷՄԳ-ը չգիտի Իրանի ուրանի հարստացման չորրորդ օբյեկտի գտնվելու վայրը և վիճակըՍահմանադրությունը փոփոխելու համար իշխանությունները պատրաստ են ամեն քայլի. Ցոլակ ԱկոպյանՌուսաստանից պայմաններ են ներկայացրել ՀայաստանինԻրական խաղաղություն չկա և սրանց օրոք չի լինելու. Մենուա ՍողոմոնյանՀեգսեթը պարգևատրել է Անհայտ զինվորի գերեզմшնի մոտ իրեն դիտողություն արած ժամապահինԱդրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ ռազմական համագործակցությունը՝ առանցքային ուղղություններից մեկըMicrosoft-ը փորձում է վերացնել Outlook-ի գլոբալ խափանումըՊուտինին Ուկրաինայի համար մնացել է երկու ծրագիրԳվարդիոլան կարող է գլխավորել ԱՄՆ-ի ազգային հավաքականը․ The AthleticՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթը
Ամենադիտված