BMW-ն պաշտոնապես ներկայացրել է Z4 30i և M40i մոդելները (լուսանկարներ)
LifeԳերմանական BMW մեքենաշինական ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Z4 sDrive30i Roadster և Z4 M40i Roadster մոդելները, որոնք վաճառքում կհայտնվեն 2019թ. մարտից:
Ինչպես նշում է Luxury Launches-ը, Z4 sDrive30i Roadster-ը համալրված է 2լ աշխատանքային ծավալով, 255 ձիաուժ հզորությամբ քառագլան շարժիչով, որը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 5.2 վայրկյանում:
Մինչդեռ M40i մոդելն ունի 3լ աշխատանքային ծավալով, 382 ձիաուժ հզորությամբ 6 գլանանի շարժիչ, որը 100կմ/ժ արագություն է զարգացնում 4.4 վայրկյանում:
Մոդելների գները կհրապարակվեն միայն վաճառքի հանվելուց հետո: