1.000 դոլարանոց Galaxy Note 9-ը հրկիզվել է ամերիկուհու պայուսակում. տուժողը Samsung-ի դեմ հայց է ներկայացրել
LifeՀարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերության Galaxy Note 9 սմարթֆոնը հանկարծակի հրկիզվել է կնոջ պայուսակում գտնվելու ժամանակ, գրում է cbsnews.com-ը՝ մանրամասնելով, որ միջադեպը տեղի է ունեցել Նյու Յորքում:
Տուժողը՝ Դայան Չանգը, հայց է ներկայացրել ընկերության դեմ՝ նշելով, որ 1.000 դոլար արժողությամբ գաջեթն անսպասելիորեն տաքացել է ու այրվել:
Սկզբում կինը պայուսակից տարօրինակ ճայթյունի ձայն է լսել, հետո նկատել է՝ ինչպես այնտեղից ծուխ դուրս գալիս:
Քուինսի գերագույն դատարան ներկայացված հայցում նշվում է, որ կինը դատարկել է պայուսակը, հեռախոսը գցել է հատակին, սակայն կրակը չի մարել այնքան ժամանակ, քանի դեռ անցորդներից մեկը դրա վրա ջուր չի լցրել: