Համացանցում են հայտնվել Mercedes-AMG A 35-ի առաջին լուսանկարները
LifeԳերմանական Daimler մեքենաշինական կոնցեռնը հրապարակել է Mercedes-AMG A35 հեչբեքի առաջին լուսանկարները: Այս մասին տեղեկացնում է Motor.ru-ն:
Նախնական տվյալների համաձայն՝ Mercedes-AMG A35-ը համալրված կլինի 300 ձիաուժ հզորությամբ երկու լիտրանոց տուրբոշարժիչով: Ավտոմեքենան կաշխատի ռոբոտացված փոխանցման տուփով:
Նշվում է, որ Եվրոպայում նորույթը հնարավոր կլինի պատվիրել հոկտեմբերից, իսկ առաջին առաքումները կիրականացվեն դեկտեմբերին:
Աղբյուրը մանրամասնում է, որ մի տարուց Mercedes-AMG շարքում պետք է հայտնվեն թոփային A45 և A45 S տարբերակները: Այս մոդելները կաշխատեն 400 ձիաուժ հզորությամբ շարժիչով: