Խաղաղ օվկիանոսի հատակին թափանցիկ նոր ձկնատեսակներ են հայտնաբերվել (տեսանյութ)
LifeԽաղաղ օվկիանոսի հատակին՝ 7.5 կմ խորության վրա, հայտնաբերվել է 3 նոր ձկնատեսակ, որոնք առանձնանում են թափանցիկ մարմնով, գրում է The Guardian-ը:
Հետազոտողների միջազգային թիմը հայտնագործությունն արել է հատուկ տեխնիկայի միջոցով՝ Ատակամա անդունդում:
Նյուքասլի համալսարանի պրոֆեսոր Ալան Ջեյմսոնը նկատել է, որ իրենք հույս չունեին նման խորության վրա որևէ նոր բան գտնել:
Ինչ վերաբերում է թափանցիկ ձկներին, որոնք դեռևս անվանում չունեն, ապա դրանք 20-25 սմ երկարությամբ են ու զուրկ թեփուկներից: