Բնակարանը կարող է չանցնել ժառանգներին․ նոր կարգ՝ 2027-ից Երևանում 21-ամյա վարորդը «Nissan»-ով բшխվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Հայաստանը չի ծանուցել ԱՊՀ-ին կազմակերպությունից դուրս գալու ծրագրերի մասին. Սերգեյ Լեբեդև Ռուբլին էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 10-ի դրությամբ Վթարավերականգնողական և կարգաբերման աշխատանքներ․ գազ չի լինի որոշ հասցեներում «ՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիները Խոշոր վթար՝ Երևանում, ճակատ ճակատի բախվել են «Hyundai» և «Chevrolet», վարորդները տեղափոխվել են հիվանդանոց Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները կմեկնարկեն Երևանի ժամանակով 11։50-ին

Փորձաքննությամբ ավելի է հաստատվել հավանականությունը, որ մարդասպանը մեկն է` Պերմյակովը

Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ-փաստաբանները ներկայացնում են փաստեր, ըստ որոնց` մարդասպանը Վալերի Պերմյակովն է: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց փաստաբան Երեմ Սարգսյանը, դատագենետիկական փորձաքննությամբ` սվին դանակի պատյանի, բռնակի ու գոտու վրա հայտնաբերվել է Վալերի Պերմյակովի ԴՆԹ-ն` 99.99 տոկոս հավանականությամբ: «Ինչպես արդեն ներկայացվեց իմ գործընկերոջ կողմից, սվին դանակի վրա արյուն է եղել, որը ըստ գենետիկական փորձագետն երի, Արաքսյա Պողոսյանի ու Սերյոժա Ավետիսյանի կողմից է թողնված: Այդ նույն դանակի վրա Պերմյակովի ԴՆԹ-ն է ու բացարձակապես այլ ԴՆԹ չի հայտնաբերվել: Այս ամենն այս փուլում հնարավորություն է տալիս եզրակացնել, որ այդ դանակը վնասվածք պատճառելու պահին գտնվել է Վալերի Պերմյակովի ձեռքին: Սա մանրացնում եմ, քանի որ նախկինում, երբ մենք ունեինք դատաբժշկական ու դատակենսաբանական փորձաքննությունների եզրակացությունը, դրանք այնքան էլ միանշանակ չէին, որ նա է կատարել: Այս դեպքում որոշակիորեն ավելի ենք մոտենում այն փաստին, որ մեծ հավանականությամբ այդ գործողությունները նա է կատարել»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Փաստաբանը հայտնեց, որ ինքնաձիգից կրակվել է 28 փամփուշտ, ևս 2-ը եղել են ինքնաձիգում, մեկը` պահունակի մեջ, մյուսը` զենքի մեջ, որը չի կրակվել: «Զենքի մեջ եղած փամփուշտի վրա ևս եղել է Վալերի Պերմյակովի ԴՆԹ-ն: Նախնական ենթադրությամբ` այդ փամփուշտը նրա կողմից է լիցքավորվել պարունակի մեջ, որն էլ մտել է զենքի մեջ»,-նշեց փաստաբանը` շեշտելով, որ այս ամենի արդյունքում մեծանում է հավանականությունը, որ գործողությունները կատարվել են Վալերի Պերմյակովի կողմից:

Ավետիսյանների գործով տուժողների իրավահաջորդներին ներկայացնող մյուս փաստաբան Լուսինե Սահակյանն էլ, պատասխանելով հարցին, թե արդյոք, այս փաստերից ելնելով, բացառում են որևէ այլ անձի ներկայություն հանցագործության ժամանակ, նշեց. «Մենք իրավաբաններ ենք, իրավունք չունենք ոչինչ բացառել»:
Նրա խոսքով` դեպքի վայրի բնութագրից, իրականացված գործողություններից, ինչպես նաև փորձագետների կողմից ներկայացված կրակոցների ուղղություններից ելնելով` կարելի է հանգել այն մտքին, որ մեկ հոգու կողմից է կրակոց արձակվել:

«Երբ նայում ենք կրակոցների հաջորդականությանը, կարծես մեկ անձի շարժման ուղղություն լինի: Երբ դեպքի վայրում ես գտնվում ու տեսնում ես, թե որքան փոքր է տունը, հասկանում ես, որ մեկ-երկու հոգի ուղղակի իրար հետ չեն կարող տեղավորվել: Եթե ինչ-որ մեկը կրակոց արձակի, կարող է վնասել իր հետ եղած անձին: Քանի որ բավականաչափ կրակոցներ են եղել, եթե ինչ-որ մեկը լիներ, իրար կարող էին վնասել: Այսպիսով` կարող ենք ենթադրել, որ մեկ հոգու կողմից է կրակոց արձակվել: Բայց այնտեղ եղել է մեկ հոգի, թե եղել են այլ անձիք, մենք իրավաբան ենք, չենք կարող դրա մասին ասել, սա ենթադրություն է»,-ասաց Լուսինե Սահակյանը:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելոÖ ‚ փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Բնակարանը կարող է չանցնել ժառանգներին․ նոր կարգ՝ 2027-իցԻնչպես «Լենինական» երշիկը հասավ Կրեմլ ու վերադարձավ մեր օրերԵրևանում 21-ամյա վարորդը «Nissan»-ով բшխվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվելԱբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցություններըՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովՀայաստանը չի ծանուցել ԱՊՀ-ին կազմակերպությունից դուրս գալու ծրագրերի մասին. Սերգեյ ԼեբեդևՄեր պայքարը միշտ եղել է հանուն հայի և Հայաստանի, և այսօր էլ է այդպես. Արսեն ԳրիգորյանՊետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասինԸնդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան»Վերջին 35 տարում Հայաստանում որքանո՞վ է նվազել ծնունդների թիվը. Տիգրան ԴումիկյանՌուբլին էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 10-ի դրությամբՎթարավերականգնողական և կարգաբերման աշխատանքներ․ գազ չի լինի որոշ հասցեներում«ՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիներըԽոշոր վթար՝ Երևանում, ճակատ ճակատի բախվել են «Hyundai» և «Chevrolet», վարորդները տեղափոխվել են հիվանդանոցԱբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները կմեկնարկեն Երևանի ժամանակով 11։50-ին2 զինծառայnղի մեղադրանք է ներկայացվել ծառայակցին անզգուշությամբ ինքնաuպանnւթյան հասցնելու հոդվածով. ՔԿՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք, իր շարունակական զիջումներին վերջ չկա. ՉալաբյանԿբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութ«Ամեն ինչի վերջը» վեպի հեղինակ 81-ամյա Մայքլ Ջոն Հարիսոնը դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրըԹրամփը մտադիր է աջակցել Հեգսեթին՝ չնայած իմպիչմենտինՏնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ»Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ»Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ»«Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ»Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»«Իսրայելը պաշտպանված է». Թրամփը՝ Իրանի մասինՔաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»ԵՄ-ն միլիոններ է հատկացնում. Ուկրաինային աջակցող ռազմական առաքելության մանդատը երկարաձգվել էՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկ23-ամյա Ալկարասը նվաճել է կարիերայի 29-րդ տիտղոսըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էԱշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում
Ամենադիտված