35-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է բետոնե սյանը, կա վիրավոր Մի խումբ անձինք ապօրինի եղանակով վարորդական վկայականներ ձեռք բերելու համար կաշառքի միջնորդության պատրվակով ստացել են տարբեր չափի գումարներ «Կնոջը 8 ամսական երեխայի հետ պետք է տեղափոխեն կալանավայր». ինչու է 3 ամսով կալանավորվել 3 անչափահաս երեխաների մայրը. ինչ են արձագանքում ՄԻՊ-ից (տեսանյութ) «Իրանի և Իսրայելի միջև նոր պատերազմի վտանգը կրկին մեծանում է»․ #Newsweek Տաքսու վարորդների անտեսված իրավունքների և հարթակային շահագործման մասին. Հրայր Կամենդատյան ԱՄՆ-ում արևային էներգիայի արտադրությունը մեկ տարվա ընթացքում աճել է 25 %-ով Փաշինյանը և Փաշազադեն կառավարվում են նույն կենտրոնից` Անկարայից. Ավետիք Չալաբյան Ծանր գիշեր է եղել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն Ինչ է հայտնաբերվել իմ տան խուզարկության արդյունքում․ Քոչարյան (տեսանյութ) Եղիշե Մելիքյան․ Համոզված եմ՝ տանը կհաղթենք


Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման՝ խաղողօրհնեքի տոնը

Մշակույթ

Այսօր՝ օգոստոսի 12-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ նշում է Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

Ավանդության համաձայն՝ Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո շուրջ 12 տարի ապրում է Երուսաղեմում՝ Ս. Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Եվ մի օր Գաբրիել հրեշտակապետից ստանում է երկրից երկինք վերափոխման ավետիսը. «Ուրախացի՛ր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին»: Սուրբ Աստվածածինն այս բարի լուրը հայտնում է իր ազգականներին, բոլոր քրիստոնյաներին և առաքյալներին` պատվիրելով իրեն թաղել Գեթսեմանիի ձորակում: Ապա Սուրբ Կույսը Ս. Հովհաննեսին խնդրում է մատուցել աստվածային Պատարագ, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը։

Այդժամ Ս. Հովհաննեսը Հիսուսի մայր Ս. Մարիամի և նրա ընկերակից կանանց հետ ելնում է Վերնատուն և այնտեղ կատարում Պատարագի սուրբ խորհուրդը:

 

Մինչ նա մատուցում էր գոհության աղոթքը, հանկարծակի որոտ է լսվում, և Ս. Հովհաննեսին սկսում են ձայնակցել սուրբ առաքյալները, ում Սուրբ Հոգին նույն պահին ժողովել էր աշխարհի տարբեր ծայրերից:

Ս. Հովհաննես Ավետարանիչը վերցնում է կիպարիսի մի փայտ և դրա վրա կերպաձևում Ս. Տիրամոր պատկերը, որպեսզի նրա վերափոխումից հետո այդ սրբությունը մնա իրենց մոտ: Ապա առաքյալները խնդրում են Ս. Տիրամորը, որպեսզի նա փայտեղեն այդ անոթն իր աստվածատիպ դեմքի վրա դնի, օրհնի և իր բարեխոսությամբ խնդրի Տիրոջը, որպեսզի Նա այդ պատկերի միջոցով աշխարհին բարիքներ պարգևի: Ամենօրհնյալ Սրբուհին, պատկերն իր սուրբ ձեռքերի մեջ վերցնելով, օրհնում է՝ խաչակնքելով և իր դեմքին դնելով:

Երբ Ս. Կույսը ննջում է, նրա հոգին ելնում ու խառնվում է լուսեղեն զորքին, իսկ մահճում մնացած մարմինը չի այլակերպվում, այլ նրանից Սուրբ Հոգու շնորհն է բուրում անուշահոտ խնկի պես: Երանելի սուրբ առաքյալներն իրենց ուսերի վրա են վերցնում Աստվածամոր սուրբ նշխարները և ջահերով, մոմերով, սաղմոսերգությամբ ու օրհնությամբ առաջնորդվում դեպի Գեթսեմանի:

Օրհնյալ մարմինը դնում են գերեզման և, ինչպես հարկն է, պահպանում երեք օր: Այդ օրերին անընդհատ հրեշտակների քաղցրաձայն փառաբանության երգեր էին լսվում: Երեք օր հետո՝ առավոտյան, անմարմինների բանակներն իջնում են գերեզմանի վրա: Ապա մեր Տերը լուսափայլ ամպով ու հրեշտակներով մոտենում է Ս. Կույսի գերեզմանին և կնքված գերեզմանից, առանց կնիքը խախտելու, վերցնում է աստվածընկալ մարմինն ու վերանում երկինք:

Առաքյալներից մեկը՝ Ս. Բարդուղիմեոսը, Աստվածամոր ննջման և թաղման օրերին Երուսաղեմում չէր: Իսկ երբ նա գալիս ու իմանում է կատարվածը, խիստ վշտանում է, որ չի արժանացել Աստվածամոր տեսությանը և չի ընդունել վերջին օրհնությունը, ինչպես մյուս առաքյալները: Հետո աղաչում է Ս. Պետրոսին և մյուսներին իրեն ցույց տալ Աստվածածնի մարմինը: Առաքյալները ահուդողով աղոթք են անում ու հոժարելով կատարել իրենց եղբոր փափագը՝ բացում են գերեզմանը և այն դատարկ գտնում: Այնտեղ էին միայն Աստվածամոր պատանքները:

Առաքյալները գոհանում ու փառավորում են Աստծուն և կամենալով մխիթարել իրենց եղբորը՝ Ս. Բարդուղիմեոսին, նրան են տալիս Ս. Տիրամոր պատկերը: Այդժամ Ս. Թովմասը մի երգ է ձոնում Ս. Աստվածամորը, որը մինչև այսօր երգում ենք եկեղեցում. «Փառավորյալ և օրհնյալ միշտ սուրբ Կույս Աստվածածին Մարիամ՝ մայր Քրիստոսի, մատուցիր մեր աղաչանքները Քո Որդուն և մեր Աստծուն»: Քանզի Ս. Աստվածամայրը միշտ կենդանի է Աստծու առջև:

Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այն խոսքի, թե. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. 15:1): 

Իսկ Տիրոջը սիրով կապվածներին ճյուղեր անվանեց և Հորը՝ Մշակ, որպեսզի Հայրը, էտելով որթատունկը՝ այն պտղաբեր դարձնի արդարության գործում, իսկ էտված ճյուղերը հավիտենական կրակի նյութ դարձնի: 

Միածին Որդին Վերնատանը խորհրդավոր ընթրիքի ժամանակ գինին՝ խաղողի արյունը, իր փրկական Արյան նյութը դարձրեց և իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. 26:28): Դրանով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից:

Փոխանակ ոստիկանները մեզ պաշտպանեն, Փաշինյանին են պաշտպանում. քաղաքացիՓորձում են վախեցնել և հնազանդեցնել ձեռնարկատերերին. Արմեն Մանվելյան«Ոչ օլիմպիական մարզաձևերի» միության նոր գործընկերը «Mix fight» ֆեդերացիան է 35-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է բետոնե սյանը, կա վիրավորՄի խումբ անձինք ապօրինի եղանակով վարորդական վկայականներ ձեռք բերելու համար կաշառքի միջնորդության պատրվակով ստացել են տարբեր չափի գումարներ«Կնոջը 8 ամսական երեխայի հետ պետք է տեղափոխեն կալանավայր». ինչու է 3 ամսով կալանավորվել 3 անչափահաս երեխաների մայրը. ինչ են արձագանքում ՄԻՊ-ից (տեսանյութ) Մելիքյանների ընտանիքում համալրում է սպասվում. Արամը հայտնել է երեխայի ծնունդի մասին. բացառիկ կադրեր «Իրանի և Իսրայելի միջև նոր պատերազմի վտանգը կրկին մեծանում է»․ #Newsweek Տաքսու վարորդների անտեսված իրավունքների և հարթակային շահագործման մասին. Հրայր ԿամենդատյանԱՄՆ-ում արևային էներգիայի արտադրությունը մեկ տարվա ընթացքում աճել է 25 %-ով Փաշինյանը և Փաշազադեն կառավարվում են նույն կենտրոնից` Անկարայից. Ավետիք Չալաբյան Ծանր գիշեր է եղել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն Ինչ է հայտնաբերվել իմ տան խուզարկության արդյունքում․ Քոչարյան (տեսանյութ) Եղիշե Մելիքյան․ Համոզված եմ՝ տանը կհաղթենքՊետք է կոտրել Փաշինյանի բռնապետության շղթաները. Դավիթ Սարգսյան «Գարաժ Մաստերս Մոլ»-ի տարածքում տեղի ունեցած վեճի մասնակիցներից մեկը արնահոսող վերքով տեղափոխվել է հիվանդանոց Անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ. ինչ եղանակ է սպասվում Փաշինյանի հաջորդ թիրախը կրկեսն է Ձախողված հանդիպում, արտապատվիրակված ինքնիշխանություն Փաշինյանը մտադիր է փակել ՀՅԴ-ն ԶՊՄԿ-ի լեռնահատկացման ակտով սահմանված տարածքում հողային աշխատանքների ընթացքում բացառիկ դամբարանադաշտ է բացահայտվել Զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է Արտակարգ դեպք՝ Երևանում, վիճաբանության հետևանքով մեկը մարմնական վնաuվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա ՔվինինՆոր մանրամասներ hրազենային վնաuվածք uտացած զինծառայողի առողջական վիճակից Նոր C360 Matrix փաթեթ` Converse Mobile-ում Մեքենան վրաերթի է ենթարկել անցումի մոտ ուշաթափված տղամարդու, որը հետո մաhացել է. ՌԴ Ռազմաբազայում վրա են հասել կրակոցի ձայներից․ 23-ամյա զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր էՀանեք հաշվիչները․ Զախարովան առաջարկել է հաշվել՝ ով ինչքան պարտք ունի Ռուսաստանին Ջուր չի լինի որոշ հասցեներում Միայն թուրքը նման կերպ կվարվի մեր եկեղեցու հետ. քաղաքացի Փաշինյանի ձեռքի տակ կան Թուրքիայի և Ադրբեջանի համար անցանկալի անձանց անունները. թիրախում նրանք են Սյունիքի մարզում շինություններից մեկի բազալտե եզրաքարն ընկել է 7-ամյա տղայի վրա․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Աշխարհահռչակ ջութակահար Վադիմ Ռեպինը կժամանի Հայաստան` մասնակցելու Kapan Fest 2025–ին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ինՈստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս արտադատական կարգով վերցրեց․ Հովհաննես ՔոչարյանԿարծում եմ ՀՅԴ-ից հետո հաջորդը թիրախում են օրինական զենք ունեցող և զենքին տիրապետող «ազգային» հայերն ու ռազմամարզական կազմակերպությունները․ Աննա ԿոստանյանԲաց նամակ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին․ Խաչիկ ԱբաջյանԶապորոժիեում գործարկվել է ևս մեկ հիբրիդային արևային էլեկտրակայան Այս վարչախումբն անգամ իր ներկայությամբ է պղծում եկեղեցին. Մենուա Սողոմոնյան Դանակաhարություն գազալցակայանում, ձերբակալված կա Մարդկային ոսկորներ, նիզակ Ողջի գետի ափին բացառիկ դամբարանադաշտ է հայտնաբերվել (տեսանյութ) Նիկոլին հեռացնել հնարավոր է միայն «հատուկ գործողությամբ»՝ իմպիչմենտով, այլ «կտեր» մի' տվեք. Մամիջանյան Խոշոր ու ողբերգական վթար, 4 մարդ մաhացել է, 2-ը՝ վիրավnրվել․ Ղրիմ Ես համոզված եմ, որ ձեր սերունդը կանի ամեն ինչ, որ չկորցնի Հայաստանի Հանրապետությունը․ Մհեր ԱվետիսյանԻ՞նչ է տեղի ունեցել Աբու-Դաբիում․ Մենուա Սողոմոնյան«Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար Լարված իրավիճակ՝ Արմավիրում. գյուղի կենտրոնական փողոցում են հավաքվել մեծ թվով ծաղկավաճառներ Մնացական Սաֆարյանը հայ ժողովրդի անունից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սկզբունքը ոտնահարող հայտարարությամբ է հանդես եկել. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը, նրա կինն ու կուսակիցները խախտել են Քրեական օրենսգիրքը. Արամ Պետրոսյան
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված