Լիզա Սվաճյան. «Սիրում եմ քեզ» -ը դարձավ կյանքի ուղենիշ
TVԲեյրութահայ երգչուհի Լիզա Սվաճյանը մեկ անգամ չէ, որ հանդիսատեսին գերում է իր կանացի հմայքով ու ձայնային սքանչելի մեղեդայնությամբ:
Դեռ մանկության տարիներին, երբ հաճախում էր երաժշտական դպրոց նրա ուսուցիչները արդեն իսկ լուսավոր ու հեռանկարային ապագա էին տեսնում աղջկա համար:
Երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո Լիզա Սվաճյանն արդեն ուներ հայտնիություն: Բեյրութահայ հանդիսատեսը բազմաթիվ առիթներ էր ունեցել ականջալուր լինելու նրա քաղցրահնչյուն ձայնին:
Հայտնի երգի ` «Սիրում եմ քեզ» տեսահոլովակի նկարահանումից առաջ նա աշխատել է գործիքավորող Տարոն Ավետիսյանի հետ , ով էլ իր հերթին հետաքրքիր, ճաշակով գործ է մատուցել ունկնդիրներին :
Այս օրերին Երևանում գտնվող երգչուհին ակտիվ հանգիստն ու աշխատանքը համատեղում է, նրա մտքերը , գաղափարները անսպառ են կապված իր երաժշտակամ գործունեության հետ: