Հայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոնն ազդարարեց թատերաշրջանի մեկնարկը

Հայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոնը օգոստոսի 5-ին ազդարարեց թատերաշրջանի մեկնարկը:

Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնում «Բարեկենդան»-ով      ազդարարվեց 83-րդ թատերաշրջանի մեկնարկը:  Թատրոնի նորանշանակ տնօրեն Արմինե Մանուկյանը, որն ավելի քան 10-ը տարի է, ինչ թատրոնում աշխատում է որպես բեմադրող ռեժիսոր,  «Արմենպրես»-ին փաստեց՝  երկար ժամանակ տիկնիկայինը  թատերաշրջանի  նմանատիպ  մեկնարկ չի ունեցել: 

1935 թվականին մայիսին Լենինականի Հայֆիլհարմոնիայի դահլիճում  ազդարարվեց տիկնիկային  թատրոնի գործունեության սկիզբը: Ռեժիսոր Հասմիկ Գյոզալյանի ղեկավարությամբ տիկնիկայինն իր առաջին թատերաշրջանը բացեց միանգամից 3՝ Յե. Վերեյակայաի «Հեղափոխական Տանյա», Կռիլովի «Կապիկն ու Հայելին» և «Տիկնիկային պարեր» բեմադրություններով: Մինչ օրս էլ թատրոնում պահպանվել է  թատրոնի առաջին աֆիշան: 

83 տարի անց փոխվել է շատ բան՝ տարածքը, անվանումը, խաղացանկը, բայց չի փոխվել տիկնիկային թատրոնի նպատակն ու գերխնդիրը՝   արժեհամակարգ, դասականը երեխաներին ճանաչելի դարձնել:

Տիկնիկային թատրոնը փորձում է ձեռքը ժամանակի զարկերակին պահելով՝ սահուն կերպով իրականացնել սերնդափոխություն. վաստակաշատ դերասանների կողքին աշխատում են երիտասարդները, երիտասարդ ռեժիսորներն էլ հնարավորություն ունեն բեմադրելու՝ դասական գործերը՝ նոր ոգով, բայց պահելով հայկական հեքիաթի շունչը:

«Թեև այս ողջ  ընթացքում Հայաստանի հնագույն թատրոններից մեկը ստեղծագործում է,  սակայն, պետք է ավելի ակտիվ գործենք՝ հատկապես ակտիվացնելով թատրոնի  հանրաճանաչման գործընթացը: Փորձում ենք տիկնիկային բերել նորը՝  չկորցնելով հինը»,-նշեց երիտասարդ տնօրենը:

Խոսելով տիկնիկայինի խնդիրներից՝ տնօրենը կարևորեց վերանորոգման և ներքին հարդարման հարցը: «Ավելի քան 30 տարի այս կառույցում վերանորոգում չի իրականացվել: Երբ հիմա նայում եմ, իմ սրտից արցունք է  կաթում: Որպես  մանկան թատրոն, շատ վատ վիճակում է: Փորձում ենք  գտնել բարերարներ  ու հովանավորներ՝ թատրոնը որոշակի շնչի  բերելու»,- հավելեց Արմինե Մանուկյանը:

Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել ՀՀ վարչապետն արդեն երրորդ անգամ հայտարարեց Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի դատավճիռները․ Ավետիք Իշխանյան Ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով քննչական գործողություններ այս պահին չեն իրականացվում Անհապաղ պետք է ձեռնարկել ավելի լայնածավալ գործողություններ` կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար․ Արման Աբովյան Կորոնավիրուսի մահաբեր ուրվականը․ փակե՞լ, թե՞ ոչ հայ-իրանական սահմանը Միլիոնների գնումներ մեկ անձից. Ովքե՞ր են Նոր Հայաստանի «հաջողակները» Այսօր Բուն Բարեկենդան է Անանյանը հաղթել է Մատիասին, որի հետ մենամարտից հետո մահացել էր Դադաշևը Ապարան-Արթիկ ավտոճանապարհին մեքենան մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում․ վարորդը տեղում մահացել է Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Երևանում` 3-4 բալ «Լավ է, որ քաղաքական թոհուբոհի մեջ լրջագույն խնդիրներն անտարբերության չեն մատնում»․ փոփոխություններ՝ նյութական պահուստների մասին օրենքում 2020 թվականը 2018 թվականը չէ, մթնոլորտ է փոխվել Կոմերսանտի «զոնդաժը» Մյունխենում՝ «Լավրովի պլանի» վերաբերյալ․ Ալիևը հավատարմություն հայտնեց, Փաշինյանը շրջանցեց Լարսի ռուսական կողմում 656 բեռնատար կա կուտակված Օրվա հանդիպումների անոնս
Ամենաընթերցված
ՀՀ վարչապետն արդեն երրորդ անգամ հայտարարեց Արա Բաբ... Անհապաղ պետք է ձեռնարկել ավելի լայնածավալ գործողու... Անհրաժեշտ է ժամանակավորապես փակել Հայ-Իրանական ցամ... Շատ ավելի ճիշտ կլիներ արդեն երեկ սահմանը փակելը. Կ... ՀՀ դեսպանությունը կոչ է անում Իրանում գտնվող Հայաս... Բարի Սամարացի ընկերությունը վստահված է անգամ վարչա... Լուրջ հարցազրույցի ձևաչափը քոնը չի, քոնը ղժղժան քա... Փաշինյանը գնում է 1997թ-ի փուլային տարբերակին. Էդո... «Ինչո՞ւ հենց ապրիլի 5-ին. ես զուգադիպություններին ... Նոր զվարճալի Արթ-կերպարներ Depteam-ի կողմից ՍԴ-ի հարցը լուծում ենք ու վե՞րջ․․․ Երաշխավորում եմ, որ մարդասպանի դատավարությունը կան... Դանակահարված դեռահասների մոտ նկատվում է դրական դին... Տնտեսական հեղափոխության միֆը Պարապուրդի մատնված «Իրատես» թերթը հիվանդ երևակայու... Բանակը՝ քաղաքական ենթամշակույթի զոհ ... Աջափնյակում ևս մեկ պաշտոնանկություն է եղել Չկա բանակ-հասարակություն բաժանում․ կարևոր եմ համար... Նման ստեր հրապարակողին չպետք է սահմանափակել արհամա... «Կայուն տեմպերով գնում ենք դեպի գարուն». Գագիկ Սու...
website by Sargssyan