Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինում Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք Չալաբյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն


Անի Զախարյանը դեռ ուսումնասիրում է Փաշինյանի կառավարության աշխատանքը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցությունում, (եթե այդ անունո ոչինչ չասեց, միանգամից ասենք՝ Անի Զախարյանի կուսակցություն), թեև դեռևս չեն հստակեցրել, թե Երևանի ավագանու արտահերթ ընտրությանը կմասնակցեն, թե ոչ, բայց որ մարտական են տրամադրված, միանշանակ է: Ու թեև դեռ հայտնի չէ, թե իրենց այդ տրամադրվածությունը մինչև ուր կտանի կուսակցությանը, բայց ներկուսակցական քննարկումների ժամանակ իրենք չեն շրջանցում հարցը, թե իրենց կուսակիցներից ում որտեղ են տեսնում: Ասել է թե, տեսական բոլոր վերլուծություններն արվում են, իսկ պրակտիկ քայլեր իրականացնելու համար ժամանակ է պետք:

 

Կուսակցության ղեկավար Անի Զախարյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ դեռևս սպասում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրը լրանա: Դրանից հետո նա անպայման կխոսի հրապարակավ ու կասի, թե իր կարծիքով՝ ինչ պետք է արվեր այդ ընթացքում, ինչ՝ ոչ:

Կառավարության համակարգում պաշտոն զբաղեցնելուց առաջ կարևորում են մասնագիտական որակ ունենալը և չեն կիսում այն տեսակետը, որ Երևանի քաղաքապետն անպայման պետք է երևանցի լինի, որպեսզի մայրաքաղաքի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ունենա: Այստեղ, իմիջիայլոց, «ձեռքի հետ» հավելենք, որ Անի Զախարյանը գյումրեցի է:

«Երևանը յուրաքանչյուրիս մայրաքաղաքն է և այսօր ՀՀ բնակչության մեծ մասը կենտրոնացած է մայրաքաղաքում: Բացի այդ, Երևանը համայն հայության մայրաքաղաքն է և մեր երկրի դիմագիծը, որին պետք է մտածողություն ու մշակութային որակներ հաղորդել, ինչն այսօր, ցավոք, չկա: Երևանը որպես մայրաքաղաք կորցրել է իր դեմքը և այդ դիմագիծը պետք է վերականգնել և դա պետք է այն մարդիկ իրականացնեն, ովքեր ունեն ժամանակակից կրեատիվ մտածելակերպ, ապրել են մայրաքաղաքում և Երևանն իրենցն են համարում»,– ասաց Ա. Զախարյանը:

Ու թեև նա կողմ է կրեատիվությանը, բայցև դեմ է թամանյանական ձեռագիր ջնջելով անհասկանալի ու անընկալելի նորարարական կտրուկ քայլերին, ինչպես Հյուսիսային պողոտայի դեպքում էր, երբ հին պատմական շենքերի փոխարեն առանց կանաչապատ տարածքներ նախատեսելու մի ողջ թաղամաս նախագծվեց:

«Կրեատիվը երբեք ու երբեք չպետք  է աղավաղի հին Երևանի պատմամշակութային արժեք ներկայացնող շինությունները: 

Մենք այսօր հին Երևանը վերականգնելու, միևնույն ժամանակ նոր Երևան կերտելու խնդիրներ ունենք: Օրինակ, հասկանալի չէ, թե ո՞րն է այսօրվա Երևանի սիմվոլը»,– ասաց Ա. Զախարյանը:

Խոսելով կառավարության աշխատանքի մասին, նա նշեց, որ իր համար ընդունելի չէ «ժամանակավոր կառավարություն» արտահայտությունը, և ցանկացած նոր կառավարություն պետք է կարողանա կարճ ժամանակահատվածում տնտեսական արժեհամակարգային և այլ փոփոխությունների հիմքերը դնել, ինչը ըստ նրա դեռևս տեսանելի չէ: 

 

«Ես կարծում եմ՝ Հայաստանում ժողովրդավարական զարգացումները սկսվել են դեռևս «էլեկտրիկ Երևան» շարժումից, որը հետագայում ավելի լուրջ հիմքերի վրա է դրվել, իսկ իշխանափոխությունը դրա կուլմինացիոն շրջափուլն էր: Ո՛վ չգիտեր, որ նախկին իշխանական համակարգը կոռումպացված է եղել, պարզապես պետք էր սեղմակը սեղմել, որպեսզի գործերը հստակ անուններով հայտնվեին սեղաններին: Ինչ վերաբերում է կառավարության աշխատանքին, ինչպես ավելի վաղ նշել ենք, կառավարության աշխատանքի 3 ամիսը լրանալուց հետո մեր կուսակցության կողմից բոլոր ոլորտների մասով հստակ զեկույց կներկայացնենք, թե ինչ կարող էր արվել և ինչ է արվել այդ եռամսյակի ընթացքում»,– ասաց Ա. Զախարյանը: 

Նա ևս մեկ անգամ նշեց, որ ինքը վաղուց է ձեռնոց նետել Փաշինյանին և հիմա գնդակը կառավարության ղեկավարի դաշտում է: Ու թեև իրենք դեռ այս պահին կառավարության ողջ կազմի պահանջին համարժեք կուսակիցների բանակ չունեն, բայց հույս ունեն, որ քաղաքական կոնսենսուսի պայմաններում հնարավոր կլինի կառավարություն ձևավորել, որտեղ ներգրավված կլինի քաղաքական կուսակցությունների ներգրավված առողջ և կառավարման փորձ ունեցող ներուժը:

«Հակառակ դեպքում ինձ ժամանակ է հարկավոր, որպեսզի կարողանամ իմ թիմը համալ րել այնպիսի կադրերով, որոնք ապագա կառավարության համար կարող են լուրջ ծրագրեր ու որակ ապահովել: Եվ եթե «Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցություն պետք է լինի, ապա դա պետք է իրենց առաջարկով լինի, քանի որ մեր թիմում բավականին խելացի անձինք կան և ցանկացած կառավարություն ինքը պետք է շահագրգռված լինի առողջ քաղաքական ուժերի հետ երկխոսելու և համագործակցելու: Ինչ վերաբերում է մեր կողմից ցուցաբերվող նախաձեռնությանը, ապա «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների շուրջ քննարկումներից առաջ մեր կուսակցությունը պաշտոնապես դիմեց Արարատ Միրզոյանին, սակայն մեր կողմից գրավոր ուղարկված դիմումին անգամ գրավոր պատասխան չստացանք: Մինչդեռ ցանկացած կառավարության գրագետ ձեռագրի դեպքում պետք է գրավոր հարցին գրավոր պատասխան տար: Մինչդեռ մենք պատասխան չունեցանք: Այսինքն, համագործակցությունը, որը պետք է տեղի ունենա, պետք է գրագետ լինի: Նույնիսկ երբ կառավարություն եք գանգահարում, հասկանալի է դառնում, որ լրջություն անգամ չկա: Այսինքն, մենք դեռ հետևում ենք, թե ինչպիսի ձեռագիր է որդեգրելու այս կառավարությունը և մեր հետևություններն այդ առումով դեռ կանենք»,– ասաց կուսակցության ղեկավարը: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումԵրեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնումՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու ԲաքունՌուսաստանում ձերբակալվել է Շահին ԱբբասովըԵրևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի ԹովմասյանՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում ենՎլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղումՄարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում էԱրցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴԶելենսկու դեմ մահափորձ էր ծրագրվել․ ինչ է պնդում ԿիևըՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.comԴեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրումԻրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքըՍպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվելԵրբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը 1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)
Ամենադիտված