Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու Բաքուն Ռուսաստանում ձերբակալվել է Շահին Աբբասովը Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի Թովմասյան Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում


Հայաստանի գողական աշխարհն այնքան էլ ուժեղ չէ

Վերլուծություն

lenta.ru -ն «Օրենքով գող կար համարյա թե ամեն բակում» վերնագրով հոդվածում գրում է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանում քրեական հեղինակությունների քանակը բնակչության մեկ շնչի հաշվով խիստ կրճատվեց, սակայն գողական հասարակությունը հանրապետությունում դեռևս կա: Հաշվի առնելով վերջին իրադարձությունները՝ պարզ է դառնում, որ նոր իշխանությունները փորձում են խաչ քաշել այդ հասարակության բարգավաճման վրա: Հանրապետությունում սկսվել է մեծ մաքրում: lenta.ru -ն անանուն հարցում է անցկացրել անձանց հետ, որոնք կապված են քրեական հեղինակությունների հետ, նրանք էլ պատմել են ժամանակակից Հայաստանում գողական աշխարհի դասավորությունների մասին:
Նախապատմությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իշխանության եկած ուժերը իրենց առաջին գործերից մեկը համարեցին քրեական հասարակությանը «բարեկիրթ այցեր» կատարելը: Հետո նրանց հրավիրեցին կանխարգելիչ զրույցների, որոնց բովանդակությունը մինչև այժմ հայտնի չէ, բայց հասկանալի է, որ նրանց բացատրել են, որ նրանք պետք է հարգեն քրեական օրենսգիրքը, այլ ոչ թե գողականը: Մի քանի օր անց Հայաստանի գողական հասարակությունը որոշեց հավաք կազմակերպել Երևանի հյուրանոցներից մեկում: Ոստիկանությունը խափանեց այդ միջոցառումը: Զգացվեց, որ զրույցները արդյունք չեն տվել: Ոստիկանությունը ևս մեկ անգամ «բարեկիրթ այցեր» կազմակերպեց հեղինակությունների բնակարաններ՝ այս անգամ արդեն խուզարկության թույլտվությամբ: Հրապարակվեց տեսանյութ, որտեղ հեղինակություններին կոչում էին անուններով, մականուններով և ցուցադրում նրանց դեմքերը: Նախկինում Հայաստանում նման բան չէր եղել:
Ներկայումս Հայաստանի գողական աշխարհն այնքան էլ ուժեղ չէ: Սրանք ընդամենը նախորդ դարի գողական աշխարհի բեկորներն են: Իսկ նախորդ դարի վերջում և այս դարի սկզբում երևանյան գողական աշխարհում մնացել էին մի քանի օրենքով գող՝ Կառլեն Թովմասյան՝ Գիժ Կարո, Մելս Մկրտչյան՝ Կնդո, Վարդգես Ասլանյան՝ Ցիպո Վարդգես, Ռաֆիկ Խոյեցյան՝ Խոյ, Ռաֆիկ Փիլոյան՝ Մկան, Վազգեն Ներսիսյան՝ Վզգո, ու ևս մի քանիսը: Ներկայումս այս պահին այս «աստղաբույլից» ոչ մեկը չկա, վերջինը մահացել է Վզգոն՝ 2016 թվականին: Իհարկե, մեկը դեռևս ապրում է, դա Վանիկ Տեր - Պետրոսյանն է՝ Վանիկը, գործերից հեռացած 82 տարեկան մի կույր ծերունի: Ստացվել է այնպես, որ հները վերջին 20 տարվա ընթացքում փոխվել են երիտասարդ նորերով, որոնք չունեն այն թափը, ինչ նախորդներն ունեին: Գողական աշխարհի համար վատն այն է, որ փողերի ռեալ հոսքի հետ նրանք հիմնականում գործ չունեն, այդ աստիճանը զբաղեցրել են օլիգարխները և նախկին կառավարության ներկայացուցիչները: Հայաստանում աննշան է նաև «բանտային հասարակությունը», քանի որ ցածր է հանցագործությունների մակարդակը: Օրենքով գողերին տեղ չկա տարածվելու համար: Սա ընդհանուր կանոն է Հայաստանում: Իհարկե, կան նաև բացառություններ, օրինակ՝ Անդրանիկ Սողոյանը՝ Զապ Լենինականսկին: Վերջինս հանդիսանում է ներկայիս Հայաստանի ամենահեղինակավոր օրենքով գողը, բայց արդեն երկու տարի է՝ նա ևս Հայաստանում չէ, խուսափում է արդարադատությունից: Նա շատ սերտ հարաբերություն ուներ նախկին իշխանության հետ և նեղ շրջանակներում նրան կոչում էին Պետական օրենքով գող: Հիմա դա անհնար է, որովհետև նրան հովանավորող նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանը և նրա ամբողջ շրջապատը ազատված են աշխատանքից:
Ներկայիս հայաստանյան օրենքով գողերին կարելի է բաժանել երկու խմբի՝ հյուսիսայիններ ՝ գյումրեցիներ կամ լենինականցիներ (Արտեմ Լենինականսկի, Սուրո Լենինականսկի,Գևորգ Օշականսկի և այլն), որոնց ղեկավարը Զապն է, և երևանցիներ (Աֆո, Ալո, Գոնչո, Մանեթի տղա Սամո և այլն ). սրանք ընդգծված առաջնորդ չունեն: Չնայած նման բաժանմանը, այս խմբերը թշնամություն չունեն և հաճախ համագործակցում են որոշ հարցերում: Բացի այդ, գտնվելով հայրենիքում՝ հայ գողերը աշխատում են քիչ շփվել արտաքին գողական աշխարհի հետ՝ հատկապես ռուսական: Կապը նրանց հետ պահպանվում է և հարցերը լուծվում են Հայաստան գործուղված երկու գողերի հետ՝ Շաքրոյի բարեկամ Մերաբ Կալաշովի և վրացի օրենքով գող Կոբա Ռուստավսկու հետ: 
Ընդհանրապես, չնայած ներկայումս օրենքով գողերը Հայաստանում չունեն կշիռ, բայց հայ հասարակությունը շարունակում է հարգալից վերաբերվել նրանց: Դրա պատճառը հայ գողերի «սրբապատկեր» Ռաֆայել Բաղդասարյանն է՝ Սվո Ռաֆոն: Վերջինս օրենքով գող է օծվել 14 տարեկանում: Նա ոչ թե տեղական, այլ համաշխարհային նշանակության օրենքով գող էր: Նրա կյանքի մասին անգամ գրքեր են գրվել: Նրան թաղել են Երևանում 1993-ին, թաղմանը մասնակցել է ավելի քան 150 000 մարդ: Չնայած պատերազմին՝ նույնիսկ Ադրբեջանից էլ էին գողեր եկել թաղմանը: Այդպիսի կշիռ և ճանաչում ունեցող գող Հայաստանում այլևս չի եղել:
Հայաստանը ներկայումս իրականում գողական աշխարհի հանգստի տունն է: Հայ գողերը մի կերպ գլուխները պահում են, բոլորը ինչ- որ փոքրիկ բիզնես ունեն՝ հյուրանոց, ռեստորան, ակումբ և այլն: Ռեալ գործերի համար ճակատ չկա, պետք է ծավալվել այլ վայրերում՝ Ռուսաստան, Եվրոպա և այլն:
Այսքանն էլ քիչ է, Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալով, որոշել է, որ այս գողական աշխարհի «սխեման» պետք չէ: Փաշինյանը ֆանատ է և համոզված, որ ոչ մի սխեմա էլ պետք չէ: Ոստիկանությունը հրաման է ստացել քրեական տարրերից ազատել Հայաստանը: Սա հասկանալի է, քանի որ Փաշինյանն էլ գիտի, որ իր հեղինակությունը օրեցօր անկում է ապրում, մարդկանց խոստացել են լավ կյանք, որը ապահովել անհնար է, իսկ իր նկատմամբ հավատի կորուստի դեպքում մարդիկ կարող են թեքվել դեպի օրենքով գողերը:
lenta.ru -ի թղթակիցը արդեն ավարտել էր զրույցը ներկայանալ չցանկացող գողական աշխարհի ներկայացուցչի հետ, երբ վերջինս մի արտահայտություն արեց.
- Դու գրում ես օրենքով գողերի մասին, բայց գլխավոր օրենքով գողի մասին ոչինչ չես արտահայտվում:
- Իսկ ո՞վ է գլխավոր գողականը:
- Մենք այժմ մի գլխավոր գողական ունենք՝ Նիկոլ Փաշինյանը: Հիմա նա է ամեն ինչ որոշում: Ինչպես ասի, այնպես էլ կանենք:
Կամո Խաչիկյան

ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնումՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու ԲաքունՌուսաստանում ձերբակալվել է Շահին ԱբբասովըԵրևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի ԹովմասյանՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում ենՎլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղումՄարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում էԱրցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴԶելենսկու դեմ մահափորձ էր ծրագրվել․ ինչ է պնդում ԿիևըՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.comԴեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրումԻրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքըՍպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվելԵրբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը 1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար) Ռուսները հարվածել են Դնեպրին․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կանՈղբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կենդանակերպի նշան, որի համար մայիսը հաջող կլինի Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Լավ լուր այն ծնողների համար, ովքեր երեխային մանկապարտեզ են տանում Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Մյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինը
Ամենադիտված