Դատախազության համար նոր էջ է բացվել. Նիկոլ Փաշինյանը՝ դատախազության 100-ամյակի հանդիսավոր նիստին (վիդեո)

Ինչպես մեր պետական մյուս մարմիների համար, դատախազության համար եւս նոր էջ է բացվել, եւ այդ նոր էջը մեծ հնարավորություն է Հայաստանի Հանրապետության համար, ՀՀ քաղաքացիների համար: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին ՀՀ դատախազության 100-ամյակի տոնական միջոցառման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուզում եմ, որ մենք այսօր ընդգծենք, որ 100 տարվա գործունեության ընթացքում դատախազության կյանքում եղել են շատ բարդ եւ վիճահարույց շրջաններ՝ սկսած 1930-ական թվականների հայտնի իրադարձոււթյուններից, որ մարդկանց գիտակցության եւ պատմության մեջ մնացել է որպես 37 թվական, շարունակած Հայաստանի անկախության համար պայքարողների համար հետապնդումներից, որոնք տեղի են ունեցել խորհրդային տարիներին: Ցավոք, անկախությունից հետո նույնպես դատախազության գործունեության էջերը միշտ չէ, որ տոնական բառապաշարով եւ տրամադրությամբ են հագեցած եղել ներքաղաքական կոնֆլիկտների, ներքաղաքական պայքարի բովում: Իհարկե, եղել են վիճահարույց, ակնհայտ սխալ, ակնհայտ անթույլատրելի, ակնհայտ անօրինական քայլեր ու որոշումներ, եւ մենք բոլորս այդ մասին գիտենք: Բայց ես սա չեմ ասում մեր տոնը, ձեր տոնը փչացնելու համար, ես սա ասում եմ՝ ընդգծելու համար իմ համոզմունքը, ակնհայտ իրողությունը, որ ինչպես մեր պետական մյուս մարմիների համար, դատախազության համար եւս նոր էջ է բացվել, եւ այդ նոր էջը մեծ հնարավորություն է ինչպես Հայաստանի համար, ՀՀ քաղաքացիների համար, ինչպես պետական բոլոր մարմինների համար, այնպես էլ դատախազության համար:

Եվ այդ նոր էջի ամենաառանցքային սկզբունքը հետեւյալն է. նոր Հայաստանում մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, եւ այդ պատասխանատվությունը պետք է լինի համաչափ, իրավաչափ եւ արդարացի, անմեղները պետք է ընդհանրապես որեւէ հետապնդման չենթարկվեն, տուժողների իրավունքները պետք է լրջագույնս պաշտպանվեն, դատավարության բոլոր կողմերի իրավունքները պետք է պաշտպանվեն, նույնիսկ դատապարտյակների, մեղադրյալների իրավունքները պետք է պաշտպանվեն եւ սա դատախազության կարեւորագույն գործառույթներից մեկն է»,- ասաց նա:

Վարչապետի կարծիքով` Հայաստանի քաղաքացիների կարեւորագույն պահանջն արդարությանն պահանջն է, եւ այս պահանջն իրականացնելու գործում դատախազության դերը դժվար է գերագնահատել:

«Ըստ էության՝ դատախազությունն արդարության ապահովման ճանապարհի ամենակարեւոր խաչմերուկն է, եւ շատ կարեւոր է, որ այդ խաչմերուկում լուսացույցը ճիշտ աշխատի՝ օրենքին համապատասխան, իրավունքին եւ տրամաբանությանը համապատասխան: Եվ ուրեմն՝ նոր Հայաստանում դատախազության կարեւորագույն խնդիրն է՝ ապահովել օրինականությունը, եւ օրինականությունը չպետք է հաշվի առնի, թե ով է դրա հետ առնչվողը՝ իշխանավոր, թե ընդդիմադիր, գործող, թե նախկին պաշտոնյա, եւ որեւէ կապ չպետք է ունենա այս վերաբերմունքը քաղաքական որեւէ կոնյուկտուրայի հետ, որեւէ ենթատեքստի հետ: Նոր Հայաստանում կարեւորագույն գործառույթ կոռուպցիայի դեմ պայքարը եւ կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ մարմինները դատախազության վերահսկողության ներքո պետք է լինեն չափազանց սկզբունքային, եւ կապ չպետք է ունենա, թե ով է կոռուպցիոները՝ նախկին, թե՞ ներկա պաշտոնյա: ՀՀ-ում բոլորը հավասար են օրենքի առաջ, եւ այդ սկզբունքն ապահովող կարեւորագույն կառույցն է ՀՀ դատախազությունը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ կարեւորագույն գործառույթ է նաեւ պետական շահերի պահպանությունը, եւ ինքն ակնկալում է, որ Հայաստանի դատախազությունը սկզբունքային դիրքորոշում կունենա եւ սկզբունքային գործունեություն կծավալի պետական շահերի պահպանության ոլորտում:

5000 դրամանոց նոր թղթադրամի վրա մահմեդական Շերեֆ խանի դամբարանն է պատկերված Գվարդիոլա. «Լիվերպուլն» անհավանական բաներ է անում, սակայն ամեն բան մեր ձեռքում է «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել Մենք ինչի՞ ենք ձգտում՝ ենթադրենք Ադրբեջանը Արցախը ճանաչեց, հետո ինչի՞ հույս ունենք. քաղաքագետ 10 ամենավայրի ավանդույթները Լիա Զախարյանը ցուցադրել է այս տարվա ամենաթրենդային look-ը 370 հազար աշակերտ կայցելի թատրոն ու համերգասրահ. նոր կրթական նախագիծ (տեսանյութ) «Արարատցեմենտ»-ի խնդիրը ոչ թե բիզնես շահն է, այլ աշխատատեղերի հարցը. Իվետա Տոնոյան (տեսանյութ) ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի անդրադարձը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի արած հայտարարությանը Գ. Ծառուկյանի կառուցած տեքստիլ արտադրության գործարանի պահանջվելիք հումքը կարտադրվի Հայաստանում Միհրան Պողոսյանը քաղհալածյալ չէ, Հայաստանում քաղհալածյալներ չկան․ Միքայել Մելքումյան Տեքստիլ արդյունաբերության ճյուղի զարգացման ակունքներում Գագիկ Ծառուկյանի ավանդն է Մեր համալսարաններն այլևս չպետք է լինեն քաղաքական գործիք. Փաշինյան (տեսանյութ) «Իմ քայլը» խմբակցության իմ որոշ գործընկերներ աչքի են ընկնում տարբեր ոլորտների ֆենոմենալ չիմացությաբ. Իվետա Տոնոյան Փաշինյանն ու Աննա Հակոբյանը իրենց տանը հյուրընկալել են Հայաստան այցելած ամերիկահայ աշակերտներին
Ամենաընթերցված
Գ. Ծառուկյանի կառուցած տեքստիլ արտադրության գործար... Տեքստիլ արդյունաբերության ճյուղի զարգացման ակունքն... «Իմ քայլը» խմբակցության իմ որոշ գործընկերներ աչքի ... Մեր ազգի խնդիրը միայն մենք կարող ենք լուծել, ուրիշ... Ի՞նչ հետին նպատակով է Հրանտ Բագրատյանը քծնում «ԱրարատՑեմենտ»-ի բաժնետոմսերի մասնավորեցման մանրամ... Հ. Գևորգյանը քողարկելով Կառավարության որոշման մանր... Հայկ Գևորգյանի «ԱրարատՑեմենտի» մասին արած պնդումնե... ԱրարատՑեմենտ գործարանի վերաբերյալ Հայկ Գևորգյանի հ... ԲՀԿ-ն ի դեմս Գ. Ծառուկյանի պաշտպանում է 1500-ից ավ... Բոլոր նրանց համար, ովքեր չեն հասկացել. Աշխատավոր ժ... Մանե Թանդիլյանի՝ իշխանություններին հաճոյանալու էժա... Մեր 9 կետանոց հարցապնդմանը տրվել է գրավոր խայտառակ... Քաղաքական առումով «բոբիկ» Վահագն Հովակիմյանը մոռաց... Դատարկ սափորն ավելի ուժեղ է զրնգում... ԲՀԿ-ի առաջնորդի հերթական պետականամետ նախաձեռնությո... Խոստումը կատարված է․ Փաշինյանը՝ աշխատավարձերի բարձ... Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի հաջոր... Պրովոկատորները չեն դադարում «իջնել բեմից», բայց իր... Ակցիայի մասնակիցների շրջանում կան մարդիկ, ովքեր կա...
website by Sargssyan