ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու Բաքուն Ռուսաստանում ձերբակալվել է Շահին Աբբասովը Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի Թովմասյան Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է


«Առավոտ». Եթե դպրոցում շախմատի ուսուցումը կապվում է Սերժ Սարգսյանի անվան հետ, դա չի նշանակում, որ դա վնասական է

Մամուլ

«Առավոտ» թերթը գրում է. «1920 թվականին բոլշեւիկյան Ռուսաստանի վարչապետ Ուլյանով-Լենինը հրապարակեց մի գիրք, որը կոչվում էր «Ձախության» մանկական հիվանդություն կոմունիզում»: Բոլշեւիկների հեղափոխությունը հաղթել էր դրանից երեք տարի առաջ, դրա առաջնորդներից մեկը ստանձնել էր պետության ղեկը եւ, բնականաբար, այլ ձեւով էր մոտենում եվրոպական կոմունիստների հեղափոխական պայքարին:

Ինչպես ասում են, իրավիճակ էր փոխվել, եւ Լենինը կոչ էր անում արեւմտյան իր համախոհներին դրսեւորել ճկունություն եւ համբերություն, գնալ մարտավարական փոխզիջումների: Հեղափոխական ծայրահեղությունները, որոնք անխուսափելի են իշխանության համար պայքարի փուլում, իշխանության գալուց հետո աստիճանաբար վերանում են:

Իշխանության եկած հեղափոխական թիմը ձերբազատվում է «ձախության մանկական հիվանդությունից», մերժողականությունից, ծայրահեղություններից եւ կյանքը կամաց-կամաց վերադառնում է բնականոն հուն: Ռուսաստանում դա տեւեց երեք տարուց ավելի, որովհետեւ հեղափոխությունը կատաղի դիմադրության էր հանդիպել եւ, բացի այդ, իր գաղափարախոսությամբ չափազանց հեռու էր սիրուց ու համերաշխությունից:

Հայաստանում այդ «կարմրուկը» կարող է շատ ավելի կարճ տեւել, եթե մեր նոր կառավարիչները հասկանան, որ մեղմ, բարեկամական քննադատությունը բացարձակապես թշնամանքի, սաբոտաժի, ռեւանշիզմի եւ հակահեղափոխականության դրսեւորում չէ: Դա հենց աջակցության նշան է:

Եվ, այսպես՝ եթե կառավարությունը ժողովրդական է (ինչպես եւ կա), դրանից տրամաբանորեն չի բխում, որ ընդդիմությունն անպայման պետք է հակաժողովրդական լինի: Ընդդիմությունը կարող է լինել նույնքան ժողովրդական: Առայժմ որպես ընդդիմություն միայն ՀՀԿ-ն է երեւում, այդ կուսակցությունը պետք է ձերբազատվի կրիմինալից եւ շանսեր ունի դառնալու նորմալ ընդդիմություն:

Այս մեկ տարվա ընթացքում, մինչեւ ընտրությունները, ի հայտ կգան նաեւ այլ ընդդիմադիր կուսակցություններ՝ պետք չէ նրանց անմիջապես կպցնել «հակաժողովրդական» կամ «հակապետական» պիտակը: Եթե Արամ Մանուկյանի արձան տեղադրելու որոշումը կայացվել է «նախորդ ռեժիմի» ժամանակ, դրանից անմիջականորեն չի հետեւում, որ այդ արձանը չպիտի տեղադրվի:

Եթե նախորդ 25 տարում մասնավոր դպրոցներ են բացվել, պարտադիր չէ, որ դրանք բոլորը «վնասակար» լինեն: Եթե երիտասարդ մասնագետներին արտոնյալ պայմաններով բնակարան տրամադրելու ծրագիրն իրականացվում էր Հայաստանի երրորդ նախագահի նախաձեռնությամբ, դա չի նշանակում, որ այդ երիտասարդներին այլեւս պետք չէ բնակարան հատկացնել:

Եթե դպրոցներում շախմատի ուսուցումը կապվում է Ս. Սարգսյանի անվան հետ, ապա դա չի նշանակում, որ շախմատով զբաղվելը վնասակար է երեխաների մտավոր զարգացման համար: Եվ այլն: Անցումային «կարմիր» շրջանը պետք է հնարավորինս կարճ տեւի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու ԲաքունՌուսաստանում ձերբակալվել է Շահին ԱբբասովըԵրևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի ԹովմասյանՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում ենՎլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղումՄարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում էԱրցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴԶելենսկու դեմ մահափորձ էր ծրագրվել․ ինչ է պնդում ԿիևըՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.comԴեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրումԻրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքըՍպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվելԵրբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը 1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար) Ռուսները հարվածել են Դնեպրին․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կանՈղբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կենդանակերպի նշան, որի համար մայիսը հաջող կլինի Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Լավ լուր այն ծնողների համար, ովքեր երեխային մանկապարտեզ են տանում Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Մյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՓոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Ամենադիտված