Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.com Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարի Երևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրում Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Սպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվել Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից


Վիգեն Հակոբյան. «Եթե կոնսենսուս չլինի, խորհրդարանը ցրելու մեխանիզմը չի աշխատի»

Վերլուծություն

Դիմադրության օջախներ կան

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը պատասխանել է «Pressmedia»-ի հարցերին:

-Պարոն Հակոբյան, ինչպե՞ս կբնորոշեք հետհեղափոխական այն փուլը, որն առկա է հիմա` հաշվի առնելով նաև ԱԱԾ-ի բացահայտումները և դրանց շարունակականության հնարավորությունը:
-Թավշյա հողափոխության նպատակներից մեկը կոռուպցիայի, անօրինականության, ստվերի դեմ սկզբունքային պայքարն է, ինչի մասին նաև «Live»-ի միջոցով իր խիստ դիրքորոշումն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այստեղ շատ ավելի կարևոր է ուշադրություն դարձնել ԱԱԾ պետի հայտարարության վրա, թե կան օպերատիվ տվյալներ, համաձայն որոնց` փորձում են վնասազերծել ԱԱԾ պետին և վարչապետին: Դատելով այդ հայտարարությունից` մի փուլում ենք, երբ կան դիմադրության ինչ-որ օջախներ: Ընդ որում`այդ դիմադրությունը ոչ միայն քաղաքական է, այլև կրիմինալ է, գուցե անգամ զինված, քանի որ խոսքը վնասազերծման մասին է: Ընդհանուր առմամբ` հայտարարությունն աննախադեպ է: Վարչապետը վերոնշյալ տեսաուղերձի մեջ հայտարարեց` քանի որ կոռուպցիայի դեմ պայքարի են դուրս եկել, երկրում որոշ հարուստ, զինված ու լծակներ ունեցող մարդիկ իմ դեմ պայքարի են ելնելու: Վարչապետն այդ մասին ԱԱԾ-ից առաջ էր ասել, սակայն Մանվել Գրիգորյանի «հերոսությունների» էմոցիոնալ ֆոնին այդ հայտարարությունը կորավ: ԱԱԾ-ի ու վարչապետի շուրթերից բավականին տագնապալի հայտարարություն է հնչել: Այն համակարգը, որն ասոցացվում է կրիմինալի ու կոռուպցիայի հետ, սկսում է վտանգ զգալ: Սկսել են զինաթափել, նստեցնել ինչ-որ մարդկանց, ովքեր ինչ-ինչ համակարգերի սիմվոլներ են: Շատ հարցերում կարելի է չհամաձայնել, ընդդիմանալ, բայց կոռուպցիայի հարցում հանրությունը պետք է աջակցություն ցուցաբերի կառավարությանը: Եթե իսկապես իրավիճակը նման սրության է հասել, երբ ուղղակիորեն սպառնում են, ժամանակ առ ժամանակ այդ աջակցությունը զանգվածային ինչ-որ ակցիաների միջոցով պետք է ցույց տալ: Հաշվի առնենք նաև այն, որ Ն. Փաշինյանի իրական հենարանը հանրությունն է, և հանրությունն այս կամ այն ձևով պետք է ցուցաբերի այդ աջակցությունը:
-Արտահերթ ընտրությունների անցկացման տարբեր ժամկետներ են նշվում: Շրջանառվում է այս տարվա սեպտեմբերը, գալիք տարվա ապրիլը: Ձեր կարծիքով` ո՞րն է ողջամիտ ժամկետը: Ընտրությունների ձգձգումն ինչի՞ կարող է հանգեցնել: 
-Ընտրություններին ընդառաջ օրենսդրական փոփոխությունների խնդիրը շատ արագ կարող է լուծվել: Բայց իրականում այլ խնդիրներ կան: Բոլոր կուսակցություններն իրենց առաջ տարբեր խնդիրներ ունեն: Մեկի մոտ կառուցվածքային խնդիր է, մյուսի մոտ մթնոլորտն այնքան էլ բարենպաստ չէ, որ ընտրություններին մասնակցեն: Կան շատ տարբեր մոտեցումներ, կուսակցությունները շատ տարբեր շահեր ունեն: Իսկ վերոնշյալ հարցի շուրջ պետք է քաղաքական կոնսենսուս կամ պայմանավորվածություն լինի, որից կախված է նաև այն, թե խորհրդարանը ցրելու մեխանիզմը որքանո՞վ իրագործելի կլինի: Եթե խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև ընտրությունների անցկացման ժամկետի շուրջ կոնսենսուս և ընդհանուր պայմանավորվածություն չլինի, խորհրդարանը ցրելու մեխանիզմը չի աշխատի: 
Կարծում եմ` ամենաօպտիմալը նոյեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածն է. Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ավարտից հետո կարելի է պաշտոնապես մեկնարկ տալ նախընտրական փուլին: Այդ ժամանակահատվածը բխում է նաև հանրության շահերից, որովհետև ինչ ուզում եք ասեք, կառավարությունը ժամանակավոր է: Բոլոր լուծումներն ինչ-որ չափով համակարգային չեն: Առավել ևս` երբ խոսքը տնտեսական քաղաքականության մասին է: Մենք տեսնում ենք օպերատիվ հարցերի լուծում, հակամենաշնորհային և կոռուպցիայի դեմ պայքար, բայց համակարգային մոտեցում տնտեսությանը` առայժմ չենք տեսնում: Պատճառն այն է, որ կառավարությունը ժամանակավոր է, ձևավորվել է հանգամանքների բերումով: Ձևավորվել է ոչ թե գաղափարական, այլ «սիտուացիոն պարտնյորների» միջև: Այսինքն`կար «սիտուացիոն» շահ: Եվ ժամանակավոր կառավարությունը այդ պատճառով է, որ չի շտապում համակարգային հարցեր լուծել: Բայց պետք է լինի համակարգված տնտեսական, սոցիալական քաղաքականություն: Մեծ հաշվով` հանրությունը շահագրգիռ է, որ ընտրությունները որքան հնարավոր է շուտ լինեն, ըստ որի կձևավորվի ոչ թե ժամանակավոր կառավարություն, այլ մի ԱԺ և կառավարություն, որն իր գործունեությունը պլանավորում է ավելի երկար ժամանակահատվածի համար: 
-Նշեցիք համակարգային փոփոխությունների մասին: Այսինքն, թեկուզև ժամանակավոր լինելու պարագայում պետք է արդեն տեսնեի՞նք այդ փոփոխությունները: 
-Նկատի չունեմ այն, որ համակարգային փոփոխությունները պետք է ի կատար ածվեին, բայց մենք պետք է արդեն հստակ տեսնեինք տնտեսական քաղաքականությունը: Պետք է ուրվագծվեին ոչ միայն գերակա ճյուղերը, այլև իրականացման ուղիները: Այդ համատեքստում զարմանալի չէր, որ ծրագրում ոչ մի թիվ չկար: Կառավարությունն էլ է հասկանում, որ անիմաստ է գրել թվեր մի ժամանակահատվածի համար, որը սահմանափակվում է մինչև մեկ տարի ժամկետով: Լուրջ չէր լինի, քանի որ ընտրություններով կարող է փոխվել ոչ միայն կառավարությունը, այլև ԱԺ-ն է նոր լինելու, ուր քաղաքական ուժերի սպասվելիք հարաբերակցությունն այս պահի դրությամբ անորոշ է: Կարելի է միայն կռահել: Ոչինչ դեռ պարզ չէ, և այդ պարագայում ակնկալել, որ տնտեսական փոփոխություններ պետք է լինեին, ռեալ չէ: Այնուամենայնիվ պետք է գոնե ուրվագծվի: Իսկ ամենակարևորը` հասկանալի չէ, թե ո՞րն է կառավարության տնտեսական թիմը, ովքե՞ր են այդ թիմում և փոխվարչապետերից ով է պատասխանատու կոնկրետ տնտեսական քաղաքականության համար: Կամ ո՞վ է համակարգում հումանիտար ոլորտը` առողջապահությունը, կրթությունը և այլն: Գալիս է ժամանակը, երբ այսպիսի հարցերով էլ պետք է զբաղվել: Չեն կարողանում, որովհետև գերնպատակն աստիճանաբար դառնալու է օպերատիվ հարցերի լուծումն ու արտահերթ ընտրությունների նախապատրաստվելը: Այդ պատճառով եմ շեշտում` որքան շուտ, այնքան լավ հանրության համար: Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի խնդիրներին, ապա, օրինակ, ՀՀԿ-ի համար` ինչքան ուշ, այնքան լավ, որովհետև իրենց ժամանակ է պետք ուշքի գալու համար: Թեև հենց թվում է, որ ուշքի են գալիս, մի նոր հարված են ստանում, օրինակ` Մանվել Գրիգորյանի գործի տեսքով: Յուրաքանչյուր ուժ իր խնդիրն ունի, այդ թվում` նաև արտախորհրդարանական: Այս պահին ոչ բոլոր ուժերն են պատրաստ ընտրությունների: 

Աննա Բադալյան

 

Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.comԴեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրումԻրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքըՍպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվելԵրբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը 1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար) Ռուսները հարվածել են Դնեպրին․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կանՈղբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կենդանակերպի նշան, որի համար մայիսը հաջող կլինի Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Լավ լուր այն ծնողների համար, ովքեր երեխային մանկապարտեզ են տանում Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Մյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՓոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Թուրքիայում 3-րդ երկրաշարժն է գրանցվել՝ ավելի ուժգին «Հրապարակ». Տավուշյան հանելուկ․ ինչպես Փաշինյանը «համոզեց» ԱլիեւինԽոշոր ավտովթար՝ Հայաստանում․ կանայք տեղափոխվել են հիվանդանոցԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ) «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի հովանավորներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Թաեքվոնդոյի» ֆեդերացիայի նախագահը ծեծի է ենթարկել․ նա տեղափոխվել է հիվանդանոց Ֆրանկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Քաջարան֊Կապան ճանապարհից ձերբակալվել էին մի կին ու երիտասարդ. հայտնաբերվել էր ահռելի քանակի թմրամիջոց Անահիտ Ավանեսյանը պաշտոնա՞նկ կարվի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունըԿայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրած անձինք խոստովանել են կատարվածը
Ամենադիտված