Ահա թե ինչ փաստաթուղթ է ստորագրել Սերժ Սարգսյանն՝ ապրիլի 21-ին

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀ արդեն նախկին վարչապետ Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ին որոշեց հեռանալ Հայաստանի վարչապետի պաշտոնից։  

«Սերժ Սարգսյան, հեռացի՛ր», «Մերժի՛ր Սերժին»  պաստառներով տասը օրից ավել  ընդդիմադիր երթեր և հանրահավաքներ անցկացնող հայ հասարակությունը Սերժ Սարգսյանի այս որոշումը որակեց հաղթանակ՝ Հանրապետության Հրապարակից հայտարարելով, որ Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց հասարակական ուժեղ ճնշման հետևանքով։ 

 

Թվում էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարականի որոշումը կայացրեց ապրիլի 23-ին՝ նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի նախագահ Բակո Սահակյանի և առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից հետո, բայց արի ու տես, որ Սերժ Սարգսյանն իր պարտականությունները Կարեն Կարապետյանին ժառանգելու որոշումը կայացրել էր դեռ օրեր առաջ՝ ապրիլի 21-ին։ 

e-gov.am կայքի՝ վարչապետի որոշումներ բաժնի ուշադիր զննությունից պարզ է դառնում, որ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը դեռևս ապրիլի 21-ին ստորագրել է որոշում, ըստ որի, Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանվել է վարչապետին փոխարինելու և վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքում առաջին փոխվարչապետի կողմից վարչապետին փոխարինելու կարգը։

Այսինքն, այս փաստաթղթից պարզ է դառնում, որ  Սերժ Սարգսյանն իր լիազորությունները հանձնել է առաջին փոխվարչապետին՝ իր պարտականությունները կատարելու անհնարինության հիմքով։ 

Ստացվում է՝ Սարգսյանը ոչ թե հրաժարական է տվել, այլ անհնարին է եղել իր հետագա պաշտոնավարումը, իսկ Սահմանադրությունը սահմանում է անհնարինության մի շարք պատճառներ, որոնցից մեկն, օրինակ, կարող է լինել հիվանդությունը, ժամանակավոր անաշխատունակությունը։

Հստակ է մի բան, որ Սահմանադրությունը տարբեր լուծումներ է դնում սեղանին հրաժարականի և պարտականությունների կատարման անհնարինության դեպքերի համար և այս երկու բառերը ոչ թե բառախաղ են, այլ քաղաքականության մեջ մանևրելու շատ լավ գործիքներ։ 

Մանրամասները՝ այստեղ

Քաղաքացին տպարանում 10 հազար դրամանոց թղթադրամներ է պատվիրել և իրացրել. ԱԱԾ (տեսանյութ) Բագրատաշենի մաքսային անցակետում մեծ կուտակումներ են «Ռեալ»-ը գլխավորում է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների ցանկը 151.4 մլն դրամ՝ Շիրակում կարկուտից տուժած 960 ընտանիքի Մանվել Գրիգորյանի նկատմամբ փորձաքննություն իրականացնող հանձնաժողովը գլխավորում է Առողջապահության փոխնախարարը Մահացել է ՆԱՍԱ-ի տիեզերական առաքելության թռիչքների առաջին ղեկավարը Նոր Հայաստանի նոր իշխանությունը կիրառում է նախկին մեթոդները սփյուռքի հետ հարաբերություններում Գրոսմայստեր Տիգրան Հարությունյանի հաջող եույթները իսպանական մրցաշարերում Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Գնդեվազի նախկին ղեկավարը պետությանը պատճառել է 50 մլն դրամի վնաս Ռոզա Ծառուկյանի ղեկավարած ընկերությունը տասնամյակներ շարունակ օրինակելի տնտեսություն է համարվել գյուղատնտեսության ու մեղվաբուծության զարգացման գործում իրականացրած ահռելի գործունեության առումով «Յուվենտուս»-ը ցանկանում է ձեռք բերել Նեյմարին Ռոզա Ծառուկյանի գլխավորած «Մուլտի Ագրո»-ն աշխատատեղեր է ապահովում 100-ավոր վարդենիսցիների համար Բացառիկ փաստեր Պարազյանների մասին. Նորիկ Դավթյանը պատրաստ է նոր տվյալներ ներկայացնել ՌԴ և ՀՀ իրավապահներին Գիտության փառատոն Հայաստանում
Ամենաընթերցված
Արցախում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին ու հր... Նուբարաշենի գերեզմանատանը ինչ-որ սատանայական ծեսեր... ՀԷՑ-ի հաշվետվությունների վերլուծությունը ցույց է տ... Ինչո՞ւ Արսեն Թորոսյանը չի մասնակցել Սեւանա լճի թեմ... Մեր Հայաստանը, որը կեցցե՛ որ վաղը պիտի գար ու պարզ... Զով եղանակը կպահպանվի նաև այս շաբաթվա ընթացքում. Գ... Թեթև վթարի մեջ եղել եմ, երբ աչքերս ոչ թե դիմացս էր... Աշնանը կկայանա հայ-վիետնամական գործարար համաժողով ... Կան հատուկ ուղղորդված խմբեր, որ փորձում են ամեն ին... «Պարզվում է մենք «բռնարար» ազգ ենք ու տեղյակ չէինք... Սահմանադրությունը որբի գլուխ չէ, որ ով ինչպես ուզե... Տղերք, շնորհավորեք ձեր գործընկերներին, շնորհքի եւ ... Հարգելի հայրենակիցներ, այս դեպքերը մեր վերահսկողու... Սառնասրտությունդ կհաղթի ամեն պատերազմ. Ռուզաննա Խա... Երկու օր էլ դիմացեք. Գագիկ Սուրենյան Քննարկում ենք մերձեցման երեկո կազմակերպելու հարցը,... «Թուրքիայում գիտակցում են պետության և պետականությա... Պաշտոնական այցելությամբ որևէ տեղ գնացողը թող գլուխ... Շիրակի մարզի դատախազի այցի արդյունքում «Արթիկ» ՔԿՀ... Ադրբեջանի 5 կմ 100մ երկարությամբ դրոշը անց է կացվե...
website by Sargssyan