Ինչո՞ւ էր Սիրուշոն այցելել Հարվարդի համալսարան
TVstyle.news.am-ը գրում է.
Սիրուշոն այցելել է Հարվարդի համալսարան
30-ամյա երգչուհի Սիրուշոն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել:
Տեղադրված լուսանկարին կից երգչուհին գրել է. «Երեկ ինձ համար անմոռանալի օր էր։ Հրավիրված էի Հարվարդի համալսարան`ծանոթանալու տեղի հայ ուսանողների հետ (և ոչ միայն) նրանց պատմելու իմ ոգեշնչումների և ծրագրերի մասին։ Ինձ համար մեծ պատիվ էր, շնորհակալ եմ հրավերի համար»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրուշոն Բոստոնում հանդիպել էր Բարսեղ Կանաչյանի դստերը:
30-ամյա երգչուհին Սեդա Կանաչյանի հետ ջերմ լուսանկար էր հրապարակել իր Instagram-ում. «Եկա տեսնելու ինձ համար շատ հարազատ մի մարդու՝ տիկին Սեդա Կանաչյանին, ով Բարսեղ Կանաչյանի դուստրն է» - մեկնաբանել էր երգչուհին:
Մանրամասները՝ այստեղ