Արագածոտնի մարզի Թաթուլ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ ԱՄՆ-ին Իրանի հետ գործարք պետք չէ. Թրամփ Քննարկում հանրակրթության ոլորտի հարցերի շուրջ Հայ գերիների հարցի լուծումը նախապայման է. Ֆրանսիացի նախարար Ավանդների փոխհատուցում․ 2027-ից կընդգրկվեն ևս 2 տարիքային խմբեր Իրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Պուտինը Կրեմլում ընդունել է Ուիթքոֆին և Քուշներին Վերանորոգման գները ՀՀ-ում վերջին 5 տարում զգալիորեն աճել են. հետազոտություն Կյանքից անժամանակ հեռացել է 12-րդ դասարանի աշակերտ Սարո Դանիելյանը Եվրահանձնաժողովը խանգարում է ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններին. Ռյաբկով

Ավետիսյանները սպանվելուց առաջ փորձել են պայքարել մարդասպան Պերմյակովի դեմ. փորձաքննություն

Գյումրիում Ավետիսյանների դաժան սպանության գործով ստացվել է համալիր դատաբժշկական փորձաքննություն: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ-փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ դատաբժշկական և գենետիկական փորձաքննության արդյունքները հետաքրքրական փաստեր են ի հայտ բերում: «Առաջին սենյակում` հյուրասենյակում, գտնվել է Աիդա Ավետիսյանը, եթե նայում ենք դեպքի վայրում կատարված տեսանկարահանումներն ու լուսանկարները, տեսնում ենք, որ նա չի հասցրել տեղաշարժվել: Ճիշտ է` վերմակը բարձրացված է եղել, ինչը, սակայն, չի խոսում նրա մասին, որ նա արթացել է ու տեղից շարժվել: Մինչ քննիչները հասել են դեպքի վայր, բժիշկներ են եղել այնտեղ, փորձել առաջին օգնություն ցույց տալ: Իհարկե, կարող է վերմակը բարձացված լինելը կամ չլինելը փաստել նրա մասին, որ նա արթնացած է եղել»,-ասաց Լուսինե Սահակյանը:

Անդրադառնալով ավագ Սերյոժա և Հասմիկ Ավետիսյանների դիրքերին` փաստաբանը նշեց, որ Հասմիկ Ավետիսյանը արթնացած ու տեղաշորից տեղաշարժված է եղել, քանի որ նրա ոտքերը անկողնուց դուրս են եղել դեպի ներքև:

«Երբ նայում ենք դիրքերը ֆոտո և տեսանկարահանումների միջոցով, Սերյոժա Ավետիսյանը` պապիկը, եղել է անկողնու մեջ կարծես տեղաշարժված չլիներ: Սակայն փորձագետի եզրակացությամբ` նա ըստ էության պայքարել է, որի մասին են վկայում դատաբժշական եզրակացությունը: Սերյոժա Ավետիսյանի վրա եղել են նաև քերծվածքներ, բութ գործիքով հարվածների հետքեր: Ինքնաձիգի փողի և խզակոթի վրա հայտնաբերվել է նրա արյան ԴՆԹ-ն»,-հայտնեց Լուսինե Սահակյանը:
Ինչ վերաբերում է երկրորդ ննջասենյակում գտնվող Արմեն Ավետիսյանին, նրա կնոջը և երկու մանկահասակ երեխաներին, ապա դատաբժշկական եզրակացությունը հավաստում է, որ Արմեն Ավետիսյանը հստակ արթնացած է եղել, քանի որ նրա դիակը հայտնաբերվել է գետնի վրա: «Արաքսյան մահճակալի մեջ է եղել` փոքրիկ Սերյոժան նրա գրկում: Արաքսյան ստացել է նաև մարմնական վնասվածք կտրող ծակող գործիքով: Գենետիկական փորձաքննությունը ցույց է տվել, որ սվին դանակի արյան վրա եղել է արյան խառնուրդ, որը համապատասխանել է փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի արյան խբին, որը կարող է համապատասխա նել նաև նրա մոր` Արաքսյա Ավետիսյանի արյան խմբին, քանի որ նրա ձեռքին եղել է ծակող գործիքի հետք: Սա տրամաբանական է, մայրը փորձել է պաշտպանել որդուն»,-նշեց փաստաբանը:

Լուսինե Սահակյանը շեշտեց, որ Ավետիսյանների բնակարանը փոքր է ու, մի քանի քայլ կատարելով, կարելի է հասնել մի ծայրից մյուսը: «Մարդիկ փորձել են պայքարել, բայց այնքան կարճ ժամանակում է եղել դեպքը ու փոքր տարածքում, որ չեն կարողացել նրան վնասազերծել»,-ընգծեց փաստաբանը:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա < em>Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Նոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱրագածոտնի մարզի Թաթուլ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակԱՄՆ-ին Իրանի հետ գործարք պետք չէ. ԹրամփՔննարկում հանրակրթության ոլորտի հարցերի շուրջՀայ գերիների հարցի լուծումը նախապայման է. Ֆրանսիացի նախարարԱվանդների փոխհատուցում․ 2027-ից կընդգրկվեն ևս 2 տարիքային խմբերԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJՊուտինը Կրեմլում ընդունել է Ուիթքոֆին և ՔուշներինԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՎերանորոգման գները ՀՀ-ում վերջին 5 տարում զգալիորեն աճել են. հետազոտությունՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԿյանքից անժամանակ հեռացել է 12-րդ դասարանի աշակերտ Սարո ԴանիելյանըԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԵվրահանձնաժողովը խանգարում է ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններին. ՌյաբկովԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն ՄանվելյանՈւկրաինան մեծ հետաքրքրությամբ հետևում է հետկnնֆլիկտային շրջանում Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում» Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքներին. Զելենսկին՝ Ալիևին«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունը տուգանվել է 100,000 դրամովԿոնգոյում էբոլա վիրուսը բռնկումից վեց ամիս անց շարունակում է վերահսկողությունից դուրս մնալ. «Բժիշկներ առանց սահմանների»Մայքլ Կարիկը հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնականՎթարային ջրանջատում ԱբովյանումԹուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետոԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառի նոյեմբերի 16-ինԻնչո՞ւ է Ադրբեջանն իրեն թույլ տալիս միջամտել Իրան-Հայաստան հարաբերություններին․ ադրբեջանագետՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովԱՄՆ-ը չպետք է լրտեuական պատմություններ հորինի հանուն տեխնոլոգիական շրջափակման. ՉԺՀ ԱԳՆԱստանայում «Ատլանտ» բնակելի համալիրից դոլարներով լի 8 ճամպրուկ և պայուսակ են նետելՀայաստանը շատ բան կկորցնի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում. ՄատվիենկոՀայկ Մատիրոսյանը շարունակում է ելույթները «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ումԵղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկները ծեծել են 3 անչափահաս աղջիկների, նրանցից մեկը վնասվածք է ստացելԳեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿԹրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ լիակատար հաղթանակի հասնելու ԱՄՆ-ի մտադրության մասին
Ամենադիտված